RUBEN (Raymund) / ՌՈՒԲԵՆ (Ռայմունդ)
Կամ՝
Անտիոքի դքսության (1197/1198-ից) և Կիլիկիայի հայկական թագավորության գահաժառանգ իշխան:
Ծնվ. մոտ 1195թ.:
Մահ. 1220թ.:
Անտիոքի իշխանությունը Կիլիկյան Հայաստանին միացնելու և Մերձավոր Արևելքում քրիստոնեական հզոր պետություն ստեղծելու նպատակով ՌՈՒԲԵՆին որդեգրել և իր թագաժառանգն է հռչակել նաև Լևոն Բ Մեծագործը:
ՌՈՒԲԵՆի իրավունքները պաշտոնապես ճանաչել են նաև Հռոմի պապը, Գերմանիայի կայսրը, Անտիոքի պատրիարք Պետրոս 1-ը:
Անտիոքի դքսության գահին ՌՈՒԲԵՆի հաստատմանը խանգարել են Հալեպի ամիրայությունը, Իկոնիայի սուլթանությունը, քանիցս գահը հափշտակել է Տրիպոլսի դուքսը:
ՌՈՒԲԵՆը ամեն անգամ գահին վերահաստատվել է հայկական զորքերի միջամտությամբ: Ի վերջո տապալվել է (1219) Անտիոքի խաչակիրների կողմից:
ՌՈՒԲԵՆի ապաշնորհությունից հիասթափված՝ Լևոն Բ զրկել է նրան Հայոց գահաժառանգի իրավունքից՝ այն վերապահելով իր մանկահասակ դուստր Զաբելին:
Լևոն Բ-ի մահից հետո Մսիսում ապաստանած ՌՈՒԲԵՆը փորձել է գրավել Հայոց գահը, սակայն Կոստանդին սպարապետը նրան ձերբակալել և նետել է Տարսոնի բանտը, որտեղ էլ շուտով մահացել է:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |