ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՐՏԱՇԵՍԻ
Ծնվ. 27.09.1923թ., Թիֆլիս:
Մահ. 02.11.2005թ., Երևան:
Ճարտարագետ, ճարտարապետ:
ՀՀ վաստ. ճարտարագետ (1987):
Տեխ. գիտ. թեկնածու (1991):
ՀՃԱ թղթ. անդամ (1996):
Ավարտել է Թբիլիսիի Վրաց. ինդուստրիալ (1945) և պոլիտեխ. (1949) ինստիտուները:
1959-67-ին աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում,
1967-72-ին՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ,
1972-79-ին՝ Շին. և ճարտարապետության հայկ. ԳՀԻ տնօրեն,
1979-ից՝ լաբորատորիայի վարիչ:
Ստեղծել է հավաքովի միաձույլ հիմնակմախքով բազմահարկ շենքերի կոնստրուկտիվ նոր համակարգ («բադալյանական կոնստրուկցիաներ»):
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆի ճարտ. նախագծերով կառուցվել են Ռուսթավիի մետալուրգ., ազոտային հանք, պարարտանյութերի, արհեստ, մանրաթելի, Ձեստաֆոնի ֆեռոմիահալվածքի գործարանների մասնաշենքերը, տիտանի արտադրության գործարանը՝ Նովոտուլյան մետալուրգ, կոմբինատում (1956):
1960-62-ին ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆի նախաձեռնությամբ և նախագծերով Հայաստանում առաջին անգամ կառուցվել են հավաքովի միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով բազմահարկ արտադր. շենքեր՝ Նոր Հաճնի ճշգրիտ տեխ. քարերի (1961) և Երևանի գործիքաշին. (1962) գործարանները,
1968-ից՝ տարած. հավաքովի միաձույլ շրջանակավոր հիմնակմախքով շուրջ 500 5-18-հարկանի բնակելի տներ Երևանում,
1988-ի երկրաշարժից հետո՝ 9 բալլ ուժգնության երկրաշարժակայուն 14-հարկանի կետային հիմնակմախքով բնակելիներ՝ Երևանի 16-րդ թաղամասում և կենտրոնում:
1970-ական թթ-ից «բադալյանական» բազմահարկեր կառուցվել են Բելցիում (Մոլդովա), Կիսլովոդսկում, Նազիկում, Վլադիկավկազում, Տաշքենդում, Եսենտուկիում և այլուր:
Սունդուկյանի անվ. դրամատիկ, թատրոնի (1966, համահեղինակ) համար՝ ՀԽՍՀ Պետ. մրց. (1970): Խորհրդ. ճարտարապետության նվաճումների համամիութ. ստուգատեսների դափնեկիր (1967, 1969): ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե (1972) և ոսկե (1977) մեդալներ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |