ՌՈՒԲԵՆ ԲԵԴՐՈՍՈՎ (Բեդրոսյան) ՍԵՐԳԵՅԻ
Ծնվ. 28(10).09(10).1905թ. Արմավիր (ՌԴ):
Մահ. 20.09.1974թ., Երևան:
Նկարիչ:
ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1960):
Ավարտել է ԵԳՈՒ (1929), Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (1936):
1940-ից ապրել է Երևանում:
1948-56-ին դասավանդել է ԵԳԻ-ում, ԵԳԹԻ-ում:
1952-70-ին՝ «Հայաստան» հրատարակչության գլխ. նկարիչ:
Ստեղծագործել է փայտագրության («Գործարան», 1930, ՀԱՊ, «Երևանյան այգիներում», 1945, «Այրիվանք», 1953, «Արարատ», 1957 ևն), օֆորտի («Հեքիաթ են կարդում», 1942 ևն), լինոփորագրության («Փոքրիկ բակ Կիրովականում», 1955 ևն) բնագավառներում:
Նկարազարդել է նաև գրքեր [«Հայ գրականության անթոլոգիա», 1957, Շեքսպիրի երկերը, հ.
1-2, 1963 ևն]:
Գործերից ցուցադրվել են Բրյուսելի համաշխ. ցուցահանդեսում (1958):
Անհատ. ցուցահանդեսներ՝ Երևանում (1942, 1963):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


