RUBEN G / ՌՈՒԲԵՆ Գ
Կիլիկիայի հայոց իշխանապետ 1175-ից:
Ծնվ. 1145թ.:
Մահ. 1187թ.: Ամփոփվել է Դրագարկի վանքում (Սսից մոտ 36 կմ արմ.):
Ռուբինյանների (1080-1219) իշխանական և թագավորական տոհմից:
Գահ է բարձրացել հորեղբոր՝ Մլեհի դավադրական սպանությունից հետո:
Գահակալման սկզբին մահապատժի է ենթարկել Մլեհի դավադիրներին, զսպել որոշ իշխանների անջատամետ ձգտումները, Բյուզանդիայից ազատագրել Ադանա և Մսիս քաղաքները:
Մանուիլ I կայսեր մահից (1180) հետո ՌՈՒԲԵՆ Գ-ն վերացրել է կայսրության վերջին հենակետերը Դաշտային Կիլիկիայում, բյուզանդական տարրերից մաքրել ծովեզերքը (Ալեքսանդրետից մինչև Սելևկիա):
1182թ-ին պաշարել է Հեթումյան հզոր և դեռևս կիսանկախ իշխանության կենտրոն Լամբրոնը: ՌՈՒԲԵՆ Գ-ի դեմ երկարատև պայքարում Հեթումյաններն օգնություն են խնդրել Անտիոքի դուքս Բոհեմուդից, որը 1185թ-ին ՌՈՒԲԵՆ Գ-ին հրավիրել է Անտիոք, խարդախորեն ձերբակալել նրան և իր զորքով ներխուժել Դաշտային Կիլիկիա: Սակայն հանդիպելով հայկական զորաբանակի հակահարվածին՝ նահանջել է:
1187թ-ին եղբայրը՝ Լևոնը, փրկագնել է ՌՈՒԲԵՆ Գ-ին, բայց վերջինս գահը կամովին հանձնել է նրան՝ Լևոն Բ-ին, ինքը դարձել կրոնավոր:
Գրակ.
Ալիշան Ղ, Սիսուան, Վնտ., 1885:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |