RUBEN XAZARYAN SEROBI / ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՍԵՐՈԲԻ
Լեզվաբան, բառարանագիր:
Բանասիր. գիտ. դ-ր (1993), պրոֆ. (1996):
Ծնվ․ 27.07.1940թ․, Երևան։
Ս. Ղ. Ղազարյանի որդին:
Ավարտել է ԵՊՀ (1962):
1966-ից աշխատում է ԵՊՀ-ում, 1995-ից՝ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ:
Աշխատությունները նվիրված են գրաբարին, միջին հային, բառարանագրությանը:
Համահեղինակ է «Գրաբարի ձեռնարկի» (1986) և «Հայոց լեզվի պատմության գործն, դասընթացի» (1989), բուսանունների հայ-լատ-ռուս-անգլ-ֆրանս. (2002), կենդանիների անունների հայ-ռուս- լատ. կարգաբան. (6 պրակ, 1992-2001), միջին հայերենի (հ. 1-2, 1987-92, համահեղինակ), գրաբարի (հ. 1-2, 2000) և թուրք֊հայ. (2003) բառարանների:
Երկ. Նոր հայկազյան բառարանը, Ե., 1972:
Միջին հայերենի բառապաշարը, Ե., 1993:
Միջին գրական հայերենի բառապաշարը, Ե., 2001:
Էջեր հայ բառարանագրության պատմությունից, Ե., 2002:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |