ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԱՑԱԿԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Երգիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Երգիչ:
ՀՀ ժողովրդական արտիստ (1978):
Պրոֆեսոր (1996):

Ծնվ. 12.01.1942թ., Սպիտակ:

Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1967):

1961-92-ին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996-ից՝ գեղարվեստի ղեկավար,

1992-96-ին՝ «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար:

1986-ից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում,

1990-ից՝ Երևանի կոնսերվատորիայում:

Երգեցողության ոճն առանձնանում է խոր հուզականությամբ, քնարական հագեցվածությամբ:

Երգացանկում են հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ:

Լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Ա. Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ա. Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն:

Նկարահանվել է կինոյում («Եռանկյունի», 1967, գեղ. ֆիլմ, «Սայաթ-Նովա», 1963, վավերագրական ֆիլմ, «Ով կոտրեց ձայնասկավառակը», 1971, վավերագրական հեռուստաֆիլմ և այլն):

Հայ երգարվեստի միության նախագահ (1999-ից):

Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ (1961, Երևան):

ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1998):

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 10190
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott