RUBEN YOLYAN HOVSEPI / ՌՈՒԲԵՆ ՅՈԼՅԱՆ ՀՈՎՍԵՓԻ
Վիրաբույժ: Բժշկ. գիտ. դ-ր (1936), պրոֆ. (1936), ԽՍՀՄ ԲԳԱ թղթ. անդամ (1946):
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1940):
Ծնվ. 25(06).05(06).1894թ., ք. Գորիս:
Մահ. 01.07.1955թ., Երևան:
Ի. Ռ. Զոլյանի հայրը:
Ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1919):
1934-ից ղեկավարել է ԵԲԻ ընդհանուր վիրաբուժության,
1935-ից՝ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնները:
Հայրենական պատերազմի (1941-45) տարիներին եղել է Երևանի տարհանման հոսպիտալների խորհրդատու:
1932-55-ին ղեկավարել է Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի Երևանի մասնաճյուղը (1947-ից՝ Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ, 1955-
ից՝ ՌՈՒԲԵՆ ՅՈԼՅԱՆի անվ.):
Աշխատանքները վերաբերում են արյան փոխներարկման, կլինիկական վիրաբուժության, վնասվածքաբանության, ուռուցքաբանության, անեսթեզիոլոգիայի, երկրամասային ախտաբանության, վարակված վերքերի և վիրաբուժության վարակների սուլֆանիլամիդային պատրաստուկներով բուժման, վնասվածքային շոկի, նյարդային համակարգի սնուցող ֆունկցիայի պարզաբանման խնդիրներին:
ՀԽՍՀ վիրաբույժների ընկերության նախագահ (1937-54),
Վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության,
Վիրաբույժների միջազգային ազգային ընկերակցության (1953-55) անդամ:
ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1946-55):
ՌՈՒԲԵՆ ՅՈԼՅԱՆի անունով են կոչվել փողոց Գորիսում և քաղաքային հիվանդանոցը:
Երկեր.
Ռազմադաշտային վիրաբուժության համառոտ ձեռնարկ, Ե 1934:
Արյան փոխներարկում, Ե., 1936:
Պենիցիլինի կիրառումը խիրուրգիայում, Ե., 1955:
С б о р н и к научных трудов, Е., 1960.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |