RUBEN CHACHIKYAN GRIGORI / ՌՈՒԲԵՆ ՉԱՉԻԿՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
Տիեզերական տեխնիկայի բնագավառի գիտնական:
Տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970),
ՌԴ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1985):
Ծնվ. 03.05.1910թ., Թիֆլիս:
Մահ. 12.05.1996թ., Մոսկվա:
Ավարտել է Լենինգրադի մեքենաշինական ինստիտուտը (1930):
1931-70-ին աշխատել է Լենինգրադի ռազմատեխնիկական ուսումնարանում,
1970-1986-ին՝ Մոսկվայի «Վոսխոդ» սարքաշինական կոնստրուկտորական բյուրոյի ղեկավար և գլխավոր կոնստրուկտոր:
Աշխատանքները վերաբերում են ավիաշարժիչների ջերմային շարժընթացների տեսությանը, ավտոմատիկային, հաշվողական տեխնիկային (ավիացիոն և հատուկ տեխնիկայի կառավարման ինքնաշխատ համակարգեր ու սարքեր), թռչող ապարատների տեղեկատվական համակարգերին և սարքերին:
Մասնակցել է «Բուրան», «Բուրյա» գերձայնային թևավոր հրթիռների ստեղծման աշխատանքներին:
Պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով (1982):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |