RUBEN ORBELI ABGARI / ՌՈՒԲԵՆ ՕՐԲԵԼԻ ԱԲԳԱՐԻ
Հնագետ,
ստորջրյա հնագիտության հիմնադիրներից:
Ծնվ. 23.04.1880թ., Նախիջևան:
Մահ. 09.05.1943թ., Մոսկվա:
Լ. Ա. և Հ. Ա. Օրբելիների եղբայրը:
Ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1903), դասախոսել նույն համալսարանում:
1906-ից՝ քաղաքական իրավունքի մագիստրոս:
Տեսական կուրսեր է անցել Ենայի ու Բեռլինի համալսարաններում, ստացել Ենայի համալսարանի իրավունքի դոկտորի գիտական աստիճան:
1918-ից դասախոսել է Տամբովի համալսարանում:
Ղեկավարել է ԽՍՀՄ ծովերում ու գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակման արշավախումբը:
Ասորեստանյան հարթաքանդակների, ջրասուզակների պատկերներով կնիքների, հունական հեղինակների (Հոմերոս, Հերոդոտոս, Եվրիպիդես, էսքիլես, Ստրաբոն և ուր.) երկերի ուսումնասիրությամբ պարզել է ջրասուզակների հաս. պատկանելությունը, աշխատանքի պայմանները, հանդերձանքն ու տեխնիկան:
ՌՈՒԲԵՆ ՕՐԲԵԼԻն հաստատել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է ջրասուզ. գործի խոշոր գիտակ, նրան է վերագրել ստորջրյա իջեցումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը:
ՌՈՒԲԵՆ ՕՐԲԵԼԻն իր աշխատանքներում անդրադարձել Է Հայաստանին, գիտականորեն հավաստել, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում և իր ձեռագրերում հիշատակել Հայաստանի գետերը:
ՌՈՒԲԵՆ ՕՐԲԵԼԻն ճշգրտել Է ջրասուզական զանգի հայտնագործման տարեթիվը:
Նրա ղեկավարած արշավախումբը հայտնաբերել Է ստորջրյա հունական քաղաքների մնացորդներ Ղրիմում, Օլվիայում, Խերսոնեսում և այլուր:
1939-ին արշավախումբը Բուգ գետից անվնաս հանել Է մոտ 2500 տարի առաջ սուզված միափայտ սկյութ, նավակ:
ՌՈՒԲԵՆ ՕՐԲԵԼԻն առաջարկել Է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու մեթոդներ, տվել ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը, գիտության մեջ մտցրել «ստորջրյա հնագիտություն » տերմինը (հետագայում առաջարկել Է «ջրահնագիտություն» տարբերակը):
ՌՈՒԲԵՆ ՕՐԲԵԼԻն հեղինակ է իրավաբանական մի շարք աշխատությունների, գերմեներենից ռուսերեն է թարգմանել Օ. Բարի, ֆրանսերենից՝ Ա. Միշելի գործերը:
Երևանում Օրբելի Եղբայրների անունով կոչվել է փողոց:
Ծաղկաձորում գործում Է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:
Երկեր.
Исследования и изыскания [Материалы к истории подводного труда с древнейших времен до наших дней], М.-Л., 1947;
Гидроархеология. Подводные исторические изыскания близ древних греческих городов на черноморском побережье, в сб: Судоподъем, № I (29), М.-Л., 1945.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |