ՌՈՒՍԱ Ա
Վանի թագավորության (Ուրարտու) թագավոր մ. թ. ա. մոտ 735-ից:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 714թ.:
Սարդուրի Բ-ի որդին և հաջորդը:
Գահակալման սկզբնական շրջանում ճնշել է կենտրոնախույս ուժերին, ծավալել լայն շինարարական աշխատանքներ, իրականացրել վարչական վերափոխումներ, ընդարձակել պետության սահմանները, հատկապես հյուսիս-արևելքում (Սևանի ավազան) և հարավ-արևելքում (Ուրմիայի հս. ավազան):
Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորումներ:
ՌՈՒՍԱ Ա -ի հետ դաշնակցել են Փռյուգիայի, Կապադովկիայի, Կիլիկիայի, Մելիդի քաղական միավորումները, Մանայի թագավորությունը: Դրանով ՌՈՒՍԱ Ա-ին դժվարին կացության մեջ է դրել Ասորեստանի թագավոր Սարգոն II-ին: Իրադրությունը փոխվել է, երբ 715-իև ՌՈՒՍԱ Ա-ի զորաբանակը պարտվել է վաչկատուն կիմերներից:
ՌՈՒՍԱ Ա-ի դեմ ապստամբել են (Սարգոն II-ի դրդմամբ) որոշ կուսակալներ և գավառակալներ: ՌՈՒՍԱ Ա-ը ճնշել է այդ խռովությունները, սակայն 714-ին Սարգոն II-ը ներխուժել է Վանի թագավորություն, ավերել ու կողոպտել նրա հվ. գավառները:
Պաշտամունքային կենտրոն Մուսասիրի տաճարի կործանումից հետո ՌՈՒՍԱ Ա-ը ինքնասպան է եղել:
Նրա հաջորդը՝ Արգիշտի Բ, վերականգնել է նախկին վիճակը, խափանել Ասորեստանի նվաճողական ծրագրերը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |