S. ABGAR TAGAVOR / Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ
(I դ.)
Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի Աբգար թագավորը առաջին թագավորն է, որը, Քրիստոսի կենդանության օրոք լսելով Նրա հրաշագործությունների մասին, հավատացել է, որ Նա Աստծո Որդին է: Հնագույն պատմական աղբյուրների վկայությամբ՝ Աբգարը հայոց թագավոր էր, Արշամի որդին, որ քաղաքական նկատառումներով իր արքունիքը տեղափոխել էր Եդեսիա:
Ավանդությունը պատմում է, որ Աբգարն անբուժելի հիվանդ էր և նամակ ուղարկեց Քրիստոսին, որով Նրան խնդրում էր գալ իր քաղաքը, բժշկել իրեն և բնակվել այնտեղ:
Փրկիչը պատասխանեց, որ Ինքը պետք է ավարտի Իր առաքելությունն Իսրայելում, որից հետո կառաքի Իր աշակերտներից մեկին՝ բժշկելու Աբգարին և պարգևելու հավիտենական կյանքի ավետիսը: Աբգարի սուրհանդակը, Քրիստոսի պատասխանի հետ բերեց նաև Նրա անձեռակերտ սրբապատկերը, որը Տերն Իր դեմքի հպումով տպավորել էր դաստառակի վրա:
Քրիստոսի համբարձումից հետո Նրա առաքյալներից մեկը՝ ս. Թադեոսը, եկավ Եդեսիա, բժշկեց Աբգարին և քաղաքի բոլոր հիվանդներին՝ քարոզելով ավետարանը: Ողջ քաղաքը հավատաց Քրիստոսին և դարձի եկավ, հրաժարվեց կռապաշտությունից և մկրտվեց: Այնուհետև Թադեոս առաքյալն ուղևորվեց Հայաստան՝ քարոզելու Աբգարի քեռորդի Սանատրուկին, որին արքան կառավարիչ էր նշանակել երկրիի և զորքերի վրա:
Այսպես Աբգարի հավատը առիթ դարձավ, որ Եդեսիայում, իսկ հետո նաև ողջ Հայոց աշխարհում տարածվի քրիստոնեության լույսը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |