ՍԱԲՐԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ծնվել է 1956թ., Հռոմ:
Մահացել է 1986թ., Նյու Յորք:
Նկարիչ Մարկոս Գրիգորյանի և Ֆլորա Ադամյանի դուստրը:
Կրթությունն ստացել է ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և Իրանում:
Առաջին անգամ բեմ է բարձրացել Թեհրանում՝ Սարոյանի «Ւմ սիրտը լեռներում է» պիեսի հայերեն բեմադրության մեջ կատարելով Ջոնիի դերը:
Ուսանել է մանուկների և դեռահասների մտավոր զարգացման ամերիկյան հաստատության Թեհրանի մասնաճյուղում, խաղացել դպրոցի թատրոնում:
Դերերից են՝ Ռոզա Գոնսալես («Ամառ և ծուխ»), Աննա Ֆրանկ («Աննա Ֆրանկի օրագիրը»), Մեդեա («Մեգեա»):
1978-ին ավարտել է Լոնդոնի Գիլդհոլ երաժշտության և դրամայի դպրոցը:
Անգլիայում հանդես է եկել Շեքսպիրի, Իբսենի, Չեխովի, Շոուի, Փինթերի, Իոնեսկոյի պիեսներում:
Տեղափոխվելով ԱՄՆ աշխատել է հեռատեսիլում:
Մահից հետո նրա հայրը հիմնադրել է «Սաբրինա Գրիգորյան, երաժշտության և դրամայի մրցանակը», որը նախատեսվել է Նյու Յորքի, Լոնդոնի և Երևանի երիտասարդ արվեստագետներին խրախուսելու, նպատակով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

