Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ

Ռազմական գործիչ, ԼՂՀ ՊԲ գեներալ-լեյտենանտ (1996):
Արցախի հերոս (1997):
Ծնվ. 05.03.1965թ., Ստեփանակերտ:
1983-85-ին ծառայել է ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում:
1988-89-ին աշխատել է Ստեփանակերտի «Ավտոտեխսպասարկում» միավորումում:
1988-ից զինվորագրվել է Արցախյան ազգաային-ազատագրական շարժմանը:
1991-ին ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳ զորքերի կողմից և 6 ամիս պահվել Շուշիի ու Բաքվի բանտերում: 1991-92-ին՝ ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատարի տեղակալ,
1992-94-ին՝ ՊԲ հրամանատար,
1994-2000-ին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար:
1988-94-ին մասնակցել է ԼՂՀ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, եղել է Շուշիի ազատագրման 4 ուղղություններից մեկի հրամանատարը:
ԼՂՀ նախագահ Ա.Ա. Ղուկասյանի դեմ կազմակերպած մահափորձի մեղադրանքով 2001-ին դատապարտվել է ազատազրկման,
2004-ին վաղաժամկետ ազատ է արձակվել:
2004-ին Երևանում հիմնել է «Խաչմերուկ» տեղեկատվավերլուծական հասարակական կազմակերպությունը,
2005-ին՝ «Դաշինք» կուսակցությունը:
Պարգևատրվել է.
ԼՂՀ «Ոսկե արծիվ» (1997),
Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշաններ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |