ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Աշուղ
Բնակավայրը` Հայաստան

Բանաստեղծ-աշուղ:

Իսկական անունը՝ Արթութին Հարություն:
Ծնվ. 14.06.1712(1717 կամ 1722)թ., Թիֆլիս:
Մահ. 22.09.1795թ., Թիֆիս:

Որպես երգիչ-երաժիշտ՝ ծառայել է Վրաց արքունիքում:
1768-ին ընդունել է կուսակրոնություն՝ գործելով մե՛րթ Հաղպատի վանքում, մե՛րթ Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցում:
Ստեղծագործել է հայերեն, վրացացերեն, թուրքերեն:
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱից պահպանվել են մոտ 70 հայերեն, ավելի քան 120 թուրքերեն, և շուրջ 30 վրացերեն երգեր:
Երգերի մեծ մասի թեման սերն է, հեղինակել է նաև խոհախրատական և երգիծական բնույթի խաղեր:
Երգերը թեև արտաքին կառուցվածքով աշուղական, արևելյան են, սակայն բովանդակային խորքով, պատկերային համակարգով, իմաստի արտահայտման եղանակներով և գաղափարներով ավելի հարազատ են հայ ազգային մշակույթի ոգուն:
Նրա եռալեզու ստեղծագործությունը խարսխված է հոգևոր-մշակութային հարուստ հիմքի վրա, որը ներառում է հայ բազմադարյան բանահյուսությունը, եկեղեցական գրականությունը, աշուղ, բանարվեստը, ընդհանուր արևրլյան բանահյուսությունն ու գրականությունը:
Բանաստեղծի մարդասիրությունն իր առավել վառ արտահայտությունն է գտել սիրերգերում («Աշխարհումս ախ չիմ քաշի...», «Մէ խօսկ ունիմ իլթիմազով...», «Առանց քիզ ի՞նչ կոնիմ...», «Մեջլումի պես կորավ յարս...»):
Նա կատարելության է հասցրել կնոջ արտաքին և հոգևոր գեղեցկության գովքը, որն ի վերջո փառաբանություն և օրհներգ է՝ ուղղված մարդ արարածին, մարդկային գեղեցկությանը:
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱի սիրո ողբերգության հիմքն իշխող ընկերային և դասային անհավասարությունն է:
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱի խաղերը մեծ մասամբ հորինվել են որոշակի եղանակների համապատասխան: Նա երգերից շատերի համար հորինել է նաև սեփական եղանակներ, որոնց հիմքում հայ մոնոդիկ երաժշտությունն է (ժողովրդական և գուսանաաշուղային երգ, միջնադարյան տաղեր, քաղաքային ժողգործիքային նվագ), այդ երաժշտության հնչերանգները և դրանցով բացահայտվող ձայնակարգերն իրենց էական հատկանիշներով կազմում են նրա մեղեդիների ձևակառուցման գլխավոր գործոնը:
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱի աշուղական երաժշտաարվեստում որոշ տարրեր են ներառվել նաև Թիֆլիսի կենցաղային երաժշտությունից, որը միավորում էր մերձավորարլ. երաժշտության մաս կազմող բազմազան ազգային ավանդույթներ:
Այդ բոլոր տարրերը՝ աշուղի սեփական և ավանդական եղանակները, միաձուլվել ու վերարտադրվել են մեկ միասնական՝ իբրև սայաթնովյան ոճում:
Երգերն ընդհանուր բնույթով աշուղական են. դրանցում օգտագործում են ինչպես երգային, այնպես էլ ասերգային հնարքները: Բոլոր երգերը հուզառատ են: Հատկապես ասերգային նմուշներում խոսքի արտաբերումը հասնում է խորագույն արտահայտչության:
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱի երգերն ընդգրկում են հայ աշուղական երգի ռիթմաինտոնացիոն և ձևային կարևորագույն բոլոր տեսակները:
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ նաև առաջնակարգ երաժիշտ-կատարող է եղել, ունեցել է «քաղցր ձայն», երգեցողությունն ուղեկցել է սազի, թամբուրի, քամանչայի վարպետ նվագով:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱի արվեստը մեծ դեր է կատարել Այսրկովկասի աշուղական արվեստի զարգացման գործում, նկատելի ազդեցություն է ունեցել նաև կոմպոզիտորական ստեղծագործության վրա:

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱն ստեղծագործել է աշուղական բազմաթիվ պարզ ու բարդ չափերով:

Երկեր

Սայեաթ-Նօվայ, աշխատասիր.' Գ. Ախվերդյանի, Մ., 1852:
Հայերեն խաղերի լիակտ. ժող., Ե., 1931:
Երգեր, Երաժշւո. ժող., կազմ.' Մ. Աղայան, Շ. Տալյան, Ե., 1946:
Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժող., Ե., 1963:
Խաղեր, կազմ.՝ Հ. Բախչինյան, Ե„ 1987:

Գրականություն

Ասատուր Գ., Սայաթ-Նովայի ձեռագիր մատեանը, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», Վաղ-պատ, 1921-22:
Թումանյան Հ., Սայաթ-Նովա (հոդվածներ և ճառեր), Ե., 1963:
Հասրաթյան Մ., Սայաթ-Նովայի Դավթարը, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ», 1963, № 10-11:
Սեվակ Պ., Սայաթ-Նովա, Ե., 1969:
Բախչինյան Հ., Սայաթ-Նովա. կյանքը և գործը, Ծ., 1988:
Ասլանյան Ա., Սայիադ-Նովա. ճշմարտությունը սայիադնովագիտության մեջ, Ե., 2001:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 14491
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

    /image/?type=album&prefix=album&img_id=133966100530164060_sayat_nova1.jpg

    Բանաստեղծ-աշուղ

    ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
  • ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

    /image/?type=album&prefix=album&img_id=133966100515776568_sayat_nova2.jpg

    Բանաստեղծ-աշուղ

    ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
  • ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

    /image/?type=album&prefix=album&img_id=133966100513392846_sayat_nova3.jpg

    Բանաստեղծ-աշուղ

    ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

© "5165m" studio
top
top
font
color
bott