SARGIS BAXDASARYAN IVANI / ՍԱՐԳԻՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԻՎԱՆԻ
Ծնվ. 05.09.1923թ., գ. Բանազուր (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում):
Մահ. 19.06.2001թ., Երևան:
Քանդակագործ:
ՀԽՍՀ ժող. նկարիչ (1978):
Ավարտել է ԵԳԻ (1952), 1962-ից դասավանդել նույն ինստիտուտում (պրոֆ՝ 1980-ից):
Ստեղծել է հերոս., ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ («էլմիրա Բաղդասարյան», 1959, շամոտ, «Սերո Խանզադյան», 1984, բրոնզ ևն), կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ:
Գործերից են՝ «Հունան Ավետիսյան» (1959, բրոնզ, Դափան), «Ավետիք հսահակյան», 1965, բրոնզ, Երևան), «Հակոբ Պարոնյան» (1965, գրանիտ, Երևան), «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», 1967, տուֆ, Ստեփանակերտ, պատկերը դրոշմված է ԼՂՀ զինանշանի վրա), «Դավիթ Բեկ» (1978, կոփածո պղինձ, Կապան) հուշարձանները, «Մտածողը» քանդակը (1966, շամոտ, Կարրարա, Իտալիա), ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշարձանը (1977, ավազաքար, Շոպրոն, Հունգարիա) ևն:
Գործերից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվ-ի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, ՀԱՊ-ում:
Պարգևատրվել է.
ՀԽՍՀ Պետ. մրց. (1985):
Գրակ.
Սարգիս Բաղդասարյան. Ալբոմ, Ե., 1974: Саркис
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |