ՍԱՐԳԻՍ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ ԱՐԱՄԻ
Ճարտարապետ: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971):
Ծնվ. 20.05.1929թ., Երևան:
Գ.Ա. Գուրզադյանի եղբայրը:
Ավարտել է ԵՊԻ (1951, 1962-ից՝ դասախոս, դոցենտ):
Աշխատում է Հայնախագիծ ինստիտուտում,
1969-ից՝ արվեստանոցի ղեկավար:
1974-79-ին՝ ՀՃՄ վարչության քարտուղար:
ՍԱՐԳԻՍ ԳՈՒՐԶԱԴՅԱՆի նախագծերով իրականացվել են
Բյուրականի աստղադիտարանի գիտաժողովների դահլիճը (1964),
Մեծ դիտաշտարակը (1976),
լաբորատոր մասնաշենքը (1985),
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ԳՀԻ Աշտարակում (1962-65),
Գառնիի աստղագիտական հետազոտությունների ինստիտուտը (1976),
Հայկական մանկավարժական ինստիտուտը Գորիսում (1967),
Երևանի երկաթուղայինների մշակույթի տունը (1966),
Հայաստանի պետականությանը նվիրված հուշարձաև-կոթողը (1967),
Հայկ Բժշկյանի (Գայ) հուշահամալիրը [1977, բրոնզ, գրանիտ, բազալտ,
«Հայաստան » հուշահամալիրը («Կասկադ», 1980-2004, համահեղինակ),
Ս. Աստվածածին եկեղեցիներ՝ Աղավնաձոր գ-ում (ՀՀ Վայոց ձորի մարզ, 2000) և Ասկերանում (ԼՂՀ, 2002),
Մոսկվայի «Արարատ» հյուրանոցի գլխավոր ճակատի ճարտարապետական լուծումը (2001):
1962-67-ի խորհրդային ճարտարապետության նվաճումների,
«Տարվա լավագույն ստեղծագործություն» (1982) համամիութենական ստուգատեսների դափնեկիր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


