ՍԱՐԳԻՍ ԿԱՍՅԱՆ (ՏԵՐ-ԳԱՍՊԱՐՅԱՆ) ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Պետական գործիչ, հրապարակախոս:
ՌՍԴԲԿ անդամ 1905-ից:
Ծնվ. 16(28).01.1876թ., Շուշի:
Մահ. 1937թ.:
Ավարտել է Լայպցիգի առևտրական ինստ-ը (1902) և Բեռլիևի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1904):
Հեղ. շարժմանը մասնակցել է 1890-ական թթ-ից:
1903-04-ին հարել է Հնչակյան կուսակցության ձախ թևին:
1905-06-ին մասնակցել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հայկական բաժանմունքի ստեղծմանը, Բաքվի և Թիֆլիսի բոլշևիկ, հայ. թերթերի խմբագրմանն ու հրատարակմանը:
1914-17-ին գտնվել է Աստրախանի և Վոլոգդայի աքսորավայրերում:
1917-20-իև՝ ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրկոմի անդամ (1919-20-ին՝ քարտուղար):
Մասնակցել է Հայաստանի բոլշևիկ. կազմակերպությունների սեպտեմբերյան անլեգալ խորհրդակցությանը (1919) և առաջին անլեգալ կոնֆերանսին (1920-ի հունվ.), ընտրվել Արմենկոմի նախագահ, իսկ 1920-ի նոյեմբերին՝ հեղկոմի նախագահ:
1921-ին ՍԱՐԳԻՍ ԿԱՍՅԱՆը մասնակցել է Կոմինտերնի III կոնգրեսին:
1924-27-ին՝ Անդրկովկասյան կոմ. համալսարանի ռեկտոր,
1927-31 ֊ին՝ ԱԽՖՍՀ և ՀԽՍՀ ԿԳԿ-ևերի նախագահ,
1931-34-ին՝ ԱԽՖԱՀ Գերագույն դատարանի նախագահ:
Գերմենիայից հայ. է թարգմանել Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1927), Ֆ. էնգելսի «Կոմունիզմի սկզբունքները» (1930):
Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել (1955):
ՍԱՐԳԻՍ ԿԱՍՅԱՆի անունով փողոց է կոչվել Երևանում:
Երկեր.
Ընտ. երկ., Ե., 1967:
Գրակ.
Հարությունյան Վ.Ա., Սարգիս Կասյան, Ե., 1965:
Սարգիս Կասյան: Կենսամատենագիտական ցանկ, Ե., 1976:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

.jpg)
