Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
SEDA AMIR-KARAYAN / ՍԵԴԱ ԱՄԻՐ-ԿԱՐԱՅԱՆ

Ծնվ. 9.10.1982թ., Երևանում:
Ավարտել է Երեվանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի երաժշտագիտության մագիստրատուրան:
Մասնագիտացման խորացումը անց է կացրել անվանի երաժշտագետ, պրոֆեսոր Մհեր Նավոյանի դասարանում` որպես հայ միջնադարյան հոգեվոր երաժշտության հարցերով հետաքրքրված միջնադարագետ երաժշտագետ:
Երգչուհու` Հայ շարականագիտության անալիտիկ հարցերին նվիրված դիպլոմային աշխատանքը ընդունվել է որպես ուշագրավ աշխատություն մագիստրատուրայի ավարտական քննական հանձնաժողովի կողմից` արժանանալով բարձրագույն գնահատականի:
Չնայած իր դեռևս երիտասարդ տարիքին, նա վաղուց արդեն աշխարհի տարբեր երկրներում բեմեր նվաճած և մեծ ճանաչում ունեցող երգչուհի է:
Այդ են վկայում ԱՄՆում, Կանադայում, Եվրոպայում, Միջին Արևելքում, Ռուսաստանում և այլուր մեծ ընդունելության արժանացած իր փայլուն ելույթները, որտեղ Սեդա Ամիր-Կարայանը մշտապես ընկերակցել է իր ուսուցչին` անվանի հեղինակ Ռոբերտ Ամիրխանյանին, մասնակցելով նրա մենահամերգներին` իբրև իր երգերի անզուգական մենակատար:
Կոնսերվատորիայի իր ուսումնառության և համերգային ելույթներին զուգահեռ նա մասնակցում է նաև Սուրբ Գեղարդավանքի կիրակնորյա պատարագի երգեցողությանը, որպես երգչախմբի անդամ և մեներգիչուհի:
Ներկայումս Սեդա Ամիր-Կարայանը պատրաստվում է ուսումը շարունակել Գերմանիայում` որպես դասական ժանրի երգչուհի:
2011 ամռանը մեծ հաջողությամբ անց է կացրել Շտուտգարտի Կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնի ընդունելության քննությունները և արդեն իսկ առաջարկ ունի ս/թ դեկտեմբերի 4-ին Հայդենհայմի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ, որպես մենակատար մասնակցելու Գ.Ֆ. Հենդելի “Մեսիա” ստեղծագործության համերգային կատարմանը:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԱՄՈՒԼԸ ՍԵԴԱԻ ՄԱՍԻՆ
Սեդա Ամիր-Կարայան
Սեդա Ամիր-Կարայան 2
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |