ՍԵԴՐԱԿ ՌԱՇՄԱՃՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ
Նկարիչ:
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967):
Ծնվ. 10(23).05.1907թ., Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):
Մահ. 01.12.1978թ., Երևան:
Տ. Հ. Ռաշմաճյանի որդին:
Սովորել է ԵԳՈՒ-ում (1923-27), Մոսկվայի գեղարվեստատեխնիակական բարձրագույն (1927-30), Լենինգրադի պրոլետարիական կերպարվեստի (1930-31) ինստիտուտներում:
1930-ական թթ. ՍԵԴՐԱԿ ՌԱՇՄԱՃՅԱՆն իր գործերում ընդարձակել է իրապաշտական կերպավորման սահմանները («Փողոց Աշտարակում », «Շինուհայրցի կինը», երկուսն էլ՝ 1939, ՀԱՊ):
1940-ական թթ. անմիջականորեն բնորդներից կերպավորած նրա դիմանկարներին («Առաջավոր բանվոր»,
1947թ. ՀԱՊ-ի Դիլիջանի մասնաճյուղ, «Գործարանի կոշկակարը», «Ձուլող Արամը», «Ձուլող Արիստոն», «Ձուլարանի Արշակը», վերջին չորսը՝ 1949, ՀԱՊ) բնորոշ է հոգեբանական նուրբ արտացոլումը:
Ստեղծել է նաև թեմատիկ պատկերներ («Գործարանի ինտերիեր: Չուգունի ձուլում», 1959, ՀԱՊ), բնանկարներ («Սևան», 1939, «Ուռենիներ», 1943, երկուսն էլ՝ ՀԱՊ), գրաֆիկական գործեր (կոմպոզիցիաներ, դիմանկարներ, «Սասունցի Ղավիթ» էպոսի ուշագրավ նկարազարդումները, 1939, 30 թերթ, 11-ը՝ ՀԱՊ-ում):
ՍԵԴՐԱԿ ՌԱՇՄԱՃՅԱՆի արվեստը բարձր է գնահատել Ե. Չարենցը:
Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1966):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


