ՍԵՐԳԵՅ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆԻ
Միջուկային սարքաշինության բնագավառի գիտնական:
Տեխ. գիտ. դ-ր (1970):
Ծնվ․ 20.05.1908թ․, Շուշի։
Մահ․ 1987թ․, Մոսկվա։
Ավարտել է ՄԲՏՈՒ (1940):
1943- 1946-ին աշխատել է ԽՍՀԱ սպառազինության,
1946-53-ին՝ զինամթերքի ժողկոմատներում (2-րդ բաժնի, 10-րդ՝ Հատուկ գլխ. վարչության պետ):
1953-57-ին՝ Ատոմային գիտության և արդունաբերության չափիչ սարքերի ՀԿԲ և փորձարարական գործարանի,
1957-61-ին՝ համանուն ԳՀԻ,
1961-87-ին՝ ճառագայթային տեխնիկայի համամիութենական ԳՀԻ տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են իոնացնող ճառագայթման և նյութի փոխազդեցության երևույթի օգտագործմամբ սարքերի, սարքավորումների և համակարգերի մշակմանը, ստեղծմանը և ժող. տնտեսության մեջ ներդրման հարցերին:
Հեղինակ է 2 մենագրության և դոզիմետր. ու ճառագայթաչափ, սարքերի տեղեկատուի:
Պարգևատրվել է
ԽՍՀՄ Պետական մրցանակով (1973),
Լենինի, Կարմիր աստղի և այլ շքանշաններով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


