ՍԻԼՎԱ (ՍԻՐՎԱՐԴ) ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ ԲԱՐՈՒՆԱԿԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Բանաստեղծուհի,
Հասարակական գործիչ, հրապարակախոս:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994):
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970),
Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատող (1980):

Ծնվ. 20.01.1919թ., Երևան:

Ա. Հ. Շիրազի մայրը:

Ավարտել է ԵՊՀ (1941), Մոսկվայի Մ. Գորկու անվ. ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1950):
1944-ին հրատարակվել է ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆի «Երկու զրույց» (բանաստեղծություններ), այնուհետև՝ «Օրերի հետ» (1945) ժողովածուները, որտեղ որոշակիորեն ընդգծվել են նրա պոեզիայի գլխ. թեմաները՝ հայրենիք, սեր:

Հաջորդ ժողովածուներում («Զանգվի ափին», 1947, «Այս իմ երկիրն է», 1949, «Իմ հարազատները», 1951, «Սրտաբաց զրույց», 1955, «Բարի երթ», 1957), «Մտորումներ ճանապարհի կեսին» (1961) պոեմում, «Ասում են լինել» շարքում (1961), «Յոթ կայարաններ» (1966), «Դեպի խորքը լեռան» (1972) անդրադարձել է հայ ժողովրդի պատմական ճակատագրին, արտահայտել ժողովրդի հավատն իր ապագայի հանդեպ:

Տարբեր տարիների գրած սիրային բանաստեղծություններում վեր է հառնում իր էությանը հավատարիմ հայ կնոջ կերպարը:

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆի սիրո քնարերգությունը, ծնվելով անձնական տառապանքից, ընդհանրանալով հասել է մարդկային համընդհանուր զգացմունքի մարմնավորման:

1962-63-ին, 1973-ին այցելել է սփյուռքի հայկական գաղթավայրեր, որի արդյունք են «Քարավանները դեռ քայլում են» (1964), «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976), «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» (2002) ուղեգրությունները:

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆի ի և՛ պոեզիայում, և՛ հրապարակախոս. գործերում հնչում է ազգային նկարագրի շեշտվածությունն ու քաղաքաց, խիզախությունը («Իմ ժամանակը: Հրապարակագրություն և ուղեգրություն», 1979, «էջեր փակ գզրոցներից», 1997, ժող-ներ):

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆի ուղեգրությունները մեծ նշւսնակություն ունեն սփյուռքահայության ազգ. միասնության, ներքին հոգևոր կապերը պահպանելու և զարգացնելու գործում:
Անդրադարձել է ժամանակի հրատապ և կարևոր հարցերին, այդ թվում նաև արցախյան ազատագր. պայքարի խնդիրներին:

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆը հրատարակել է նաև մանկական բանաստեղծություններ («Փոքրիկ Արա, ականջ արա», 1948, «Տանը, բակում, փողոցում», 1953, «Մի տարով էլ մեծացանք», 1958, «Ծաղկանոց», 1984, «Երկու քույրիկ, երկու ուլիկ», 1988, ժող-ներ):

Գրել է «Կռունկ, ուստի կուգաս» (1961, հրտ.՝ 1962), «Եվ դո՞ւ, Բրուտոս» (1976) դրամաները:

Թարգմանել է Յա. Ռայնիսի, հ. Գրիշաշվիլու, հ. Նոնեշվիլու, Մ. Շահինյանի, Մ. Ցվետաևայի, Պ. Տիչինայի ստեղծագործություններից:

Պարգևատրվել է ՀԳՄ Ա. Իսահակյանի անվ. (1983), ԽՍՀՄ (1952) և ՀՀ (1988) Պետ., Նոսիդեի անվ. միջազգ. (1989, Հռոմ), «Վահագն» համահայկական (2003) մրցանակներով:
ՀԽՍՀ ԳԽ պատգմ. (1975-80):

Երկեր.
Երկ., հ. 1-3, Ե., 1984-85: Ձմեռ է գալիս (բանաստեղծություններ), Ե., 1983:
Գիրս Սեւս հիշատւսկող, Ե., 1988:
Գույներ նույն խճանկարից, Ե., 1989:
Ընտրանի, Ե., 1999: Քարավանները հեռանում Են, Ե., 1999:

Գրակ.
ԱրիստւսկԵսյան Ա., Սիլվա Կապուտիկյան, Ե., 1983:
Սիլվա Կապուտիկյան: Կենսամատենագիտություն, Ե., 1987:
Հարությունյան Ս., Սիլվա Կապուտիկյանի չափածոյի լեզուն և ոճը, Ե., 1992:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5795
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՈՒՐԵՆ ՉԱՆՉՈՒՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ Պարող, պարուսույց: ՀՀ վաստակավոր արտիստ (1973): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott