ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ ՄԵԼԻՔԻ
Հասարակական-քաղաքական գործիչ:
ՀՀԴ կուսակցության հիմնադիրներից:
Ծնվ. 1865թ., գ. Այգեհատ (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում):
Մահ. 27.10.1913թ., Կ. Պոլիս, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում:
Ավարտել է Մոսկվայի Պետրովսկի երկրագործական ակադեմիան:
1882-86-ին՝ Թիֆլիսի հայ նարոդնիկ, խմբակի անդամ:
1890թ-ին Ք. Միքայելյանի, Ա. Զորյանի հետ հիմնել է ՀՀԴ կուսակցությունը և ցկյանս եղել ղեկավար կենտրոնի (բյուրոյի) անդամ:
1902թ-ին Կովկասից անցել է Ժնև, վարել ՀՀԴ արմ. բյուրոյի աշխատանքները:
1908-11-ին՝ Մուշում և Սասունում ազգ. վարժարանների տեսուչ,
1911-13-ին՝ Կ. Պոլսի Եսայան վարժարանի ուսուցիչ:
Արմ. Հայաստանի ազատագրման գործում կարևոր է համարել հայ ժողովրդի կրթական մակարդակի բարձրացումը:
Գրել է Երևանի նահանգի, Կարսի մարզի, Ղարաբաղի գյուղատնտեսության վերաբերյալ ուսումնասիրություններ:
Երևանում նրա անունով փողոց է կոչվել:
Երկեր
Երկ., Ե., 1991:
Գրակ.
Զավարյաև Վ., Սիմոն Մելիքի Զավարյան. 1865-1913, Ե., 2000:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


