SIMON ZAQYAN (ZAQIYAN) GEVORGI / ՍԻՄՈՆ ԶԱՔՅԱՆ (ԶԱՔԻՅԱՆ) ԳԵՎՈՐԳԻ
Խորհրդային բանակի գնդապետ,
դիվիզիայի հրամանատար:
Ծնվ. 18.10. 1899թ., գ. Քերքենչ (այժմ՝ Ադրբեջանի Շամախիի շրջանում):
Մահ. 02.04.1942թ., Կիյատ (Կերչի մոտ):
Ավարտել է կարմիր հրամանատարների Երևանի դասընթացները (1923), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան (1934):
Կարմիր բանակում ծառայել է 1918-ից:
Մասնակցել է խորհրդային իշխանության հաստատմանը Անդրկովկասում:
Դասավանդել է Երևանի Ա. Մյասնիկյանի անվ. ռազմական դպրոցում (1923-26):
1934թ-ին ծառայել է Ուկրաինայում,
1935թ-ից՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգներում (9-րդ լեռնահրաձգային դիվիզիայի 251-րդ գնդի հրամանատար):
1941թ-ի սեպտեմբերից՝ 63-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար:
Եղել է 89-րդ հայկական դիվիզիայի առաջին հրամանատարը,
1942թ-ի մարտին նշանակվել 1390-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար, մարտնչել է Կերչում և զոհվել մարտում:
Թաղված է Երևանի մանկական զբոսայգում, որտեղ կանգնեցված է ՍԻՄՈՆ ԶԱՔՅԱՆի հուշարձանը (հեղինակ՝ Ա. Հարությունյան):
ՍԻՄՈՆ ԶԱՔՅԱՆի անունով փողոց է կոչվել Երևանում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |