ՍՄԲԱՏ ԲՅՈՒՐԱՏ (Տեր-Ղազարենց)

Ծնվ. 15.03.1862թ., Զեյթուն:
Մահ. 1915թ., Մեծ Եղեռնի զոհ:
Գրող, մանկավարժ: Հայ ազգ-ազատագրական պայքարի մարտիկ:
Ավարտել է Երուսաղեմի ժաանգավորաց վարժարանը (1880), հետևել է Սորբոնի համալսարանի մանկավարժության դասնթացների:
1880-ին Մարաշում հիմնադրել է «Կիլիկիո պահապան» ընկերությունը, խմբագրել «Փյունիկ», «Նոր օր», «Մանզումեի էֆքյար» պարբերականները, հրատարակել «Գաղափար» թերթը:
Ուսուցչություն է արել Մարաշի, Զեյթունի, Սսի, Սամսունի, Կ. Պոլսի, Ալեքսանդրիայի, Կահիրեի հայկական վարժարաններում:
Լինելով հայ ազգ-ազատագրական պայքարի մարտիկ՝ քանիցս բանտարկվել է թուրքական կառավարության կողմից:
Գրել է [«Աւարայրի արծիվը կամ Վարդանանք» (1909), «Եըլտըզէ Սւսսուն» (1910), «Արիւնի ճամբուն վրայ» (1911), «Վերջին բերդը» (հրտ.' 1929), «Ազատութեան համար:
Զէյթունի վրէժը» (1911)] հայ ժողովրդի հերոսական անցյալը և XIX դ. վերջի - XX դ. սկզբի ազատագրական շարժումները պատկերող վեպեր, բանաստեղծություններ, պատմական ուսումնասիրություններ:
Երկեր.
Սմբատ Բյուրւստի վիպաշխարհը (Վեպերի վերապատումներ, քննություն, բնագրեր), Ե., 2002:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


