SOS ALIXANYAN ISAHAKI / ՍՈՍ ԱԼԻԽԱՆՅԱՆ ԻՍԱՀԱԿԻ
Ծնվ. 26(09).11(12).1906թ. Բաքու
Մահ. 26.01.1985թ., Մոսկվա:
ԽՍՀՄ-ում մոլ. գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրոօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից:
Կենսբանական գիտ. դ-ր (1958), պրոֆ. (1960):
ՌԽՖՍՀ գիտ. և տեխ. վաստ. գործիչ (1977):
Ի. Ս. Ալիխանյանի որդին:
Ավարտել է Մոսկվայի Գ. Պլեխանովի անվ. ժող. տնտ. ինստ-ը (1930):
1958-68-ին ղեկավարել է Ի. Վ. Կուրչատովի անվ. ատոմային էներգիայի ինստ-ի ճառագայթակենսբանական բաժնի միկրոօրգանիզմների գենետիկայի
լաբորատորիան:
1968-75-ին՝ Մոսկվայի արդ. միկրոօրգանիզմների գենետիկայի և ընտրասերումնաբանության ԳՀԻ տնօրեն, այնուհետև՝ մոլեկուլյար գենետիկայի բաժնի վարիչ, միաժամանակ դասավանդել է ՄՊՀ գենետիկայի ամբիոնում:
Սոս Ալիխանյանի նախաձեռնությամբ հիմնվել է Գենետիկայի պետ. ԳՀԻ:
Աշխատանքները վերաբերում են գենի ուսումնասիրությանը, բակտերիաների և ֆագերի ԴՆԹ-ի Կենսասինթեզի գենետիկ. կարգավորման հարցերին:
Սոս Ալիխանյանը մեծ ներդրում ունի ՀԽՍՀ-ում մանրէակենսբ. արդ-յան զարգացման գործում:
Գենետիկների և ընտրասերումնաբանների Ն.Ի. Վավիլովի անվ. համառուս. գիտ. ընկերության հիմնադիրներից է և առաջին փոխնախագահը:
«Գենետիկա» (ռուս.) ամսագրի փոխնախագահ:
Արժանացել է Ի. Միչուրինի, Գ. Մենդելի, Յա.Պուրկինեի անվ. մեդալների:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |