ՍՈՖՅԱ ԱԳՈՒԼՅԱՆ ԼԻՊԱՐԻՏԻ
Գյուղատնտես-այգեգործ։
Ծնվ.` 28(10).07(08).1909թ., Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի):
Մահ.` 1992թ., Երևան:
Կենսբ. գիտ. թեկնածու (1953)։
Ավարտել է ՀԳԻ (1931)։
1935-59-ին` ՀԽՍՀ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ Լենինականի հենակետի,
1959-79-ին` պտուղների ընտրասերման և սորտափորձարկման բաժնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, պտղատու տեսակների սորտաուսումնասիրման, դրանց կենսբ. առանձնահատկությունների, ցրտադիմացկունության, սորտափորձարկման և ընտրասերման խնդիրներին։
Փորձարկել է 19 սորտ` խնձորենու, տանձենու, սալորենու, հաղարջենու և ելակի, որից շրջանացվել է ելակի 4 սորտ` Լոռի, Ռուբինե, Լենինականի, Արևիկ։
Շքանշաններ և պատվոգրեր.
«Պատվո նշան» շքանշան (1959)։
ԽՍՀՄ ԺՏՆՑ փոքր (1954), մեծ արծաթե (1962), բրոնզե (1968) մեդալներ։
ՀԽՍՀ Պետ. մրց. (1979)։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


