ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱԲՐԱՀԱՄՅԱՆ)
Հաս-քաղ. գործիչ:
ՀՀԴ կուսակցության հիմնադիրներից:
Ծնվ. 18.01.1867թ., գ. Ցղնա (Գողթն գավառ):
Մահ. 19.01.1919թ., Թիֆլիս:
Սովորել է Թիֆլիսի ռեալ. դպրոցում,
1886-ին ընդունվել է Մոսկվայի Նովոալեքսանդրյան երկրագործական,
1889-ին՝ Պետրովսկ-Ռազումովսկայա գյուղատնտեսական ավադները (երկուսից էլ վտարվել է հեղ. գործունեության համար և աքսորվել):
Վերադառնալով՝ կարևոր դեր է խաղացել ՀՀԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովի (1892) կազմակերպման (գրել է կուսակցության առաջին ծրագրի տեսական մասը) և կուսակցության կենտրոնական օրգան՝ «Դրոշակի» (1892-95-ին՝ խմբագիր) հրատարակության աշխատանքներում:
1898-ին Թիֆլիսում, ՀՀԴ կուսակցության 2-րդ ընդհանուր ժողովում, ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ պաշտպանել է Օսմանյան կայսրությունում բնակվող բախտակից ժողովուրդների հետ հայերի համագործակցության անհրաժեշտությունը: Դեմ է եղել սուլթանի դեմ մահափորձի կազմակերպմանը: Մեծ աշխատանք է կատարել Բուլղարիայում ՀՀԴ ռազմական դպրոցի ստեղծման համար:
1905-ին, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, ինքնապաշտպանության գլխավոր կազմակերպիչն էր:
1907-ին հանդես է եկել որպես ՀՀԴ կուսակցության միասնության պաշտպան, 4-րդ ընդհանուր ժողովում նրա պահանջով որոշվել է մասնակցել Իրանում սկսված հեղափոխությանը:
Այդ նպատակով 1908-ին մեկնել է Թավրիզ:
1910-14-ին Կարինում եղել է դպրոցների ընդհանուր տեսուչ, մասնակցել Հայաստանում կրթական գործի տարածմանը, Առաջին աշխարհամարտի (1914-18) տարիներին՝ գաղթականության տեղավորմանը, կամավորական գնդերի ստեղծմանը:
1917-ին դաշնակցության ներկայացուցիչն էր Պետրոգրադի համառուսական Սահմանադիր ժողովում, արծարծել է հայկական պահանջներն ու իրավունքները:
Հ
ամագործակցել է Ս. Շահումյանի հետ, մասնակցել Բաքվի պաշտպանության կազմակերպմանը:
Գործել է Մուրադ Սեբաստացու, Սեպուհի հետ:
Հայ-վրացական պատերազմի ավարտին (1919-ի հունվ.) Թիֆլիսում բանակցել է Վրաստանի կառավարության հետ՝ ձգտելով հարթել իրավիճակը:
ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆը դաշնակցության արմ. կողմնորոշման հեղինակներից էր, Հայաստանի ազգ-քաղ. անկախության ձեռքբերումը կապում էր Արևմուտքի ռազմական և դիվանագիտական աջակցության հետ:
Երկեր.
Կենսագրական ուրվագիծ, Բեյրութ, 1979:
Գրակ.
Լազյան Գ., Յեղափոխական դեմքեր (մտաւորականներ և հայդուկներ), Կահիրե, 1945:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


