STEPAN MALXASYANC SARGSI / ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ ՍԱՐԳՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Բանասեր, Բառարանագիր
Բնակավայրը` Հայաստան

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր:
Բանասիրական գիտությունների դոկտոր (1940),
ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր կազմի ակադեմիկոս (1943):

Ծնվ. 25(07).10(11).1857թ., Ախալցխա:
Մահ. 21.07.1947թ., Երևան:

Ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանը (1889):

1885-ին Ս. Պետերբուրգում լույս է ընծայել Ստեփանոս Տարոնեցու Ս. Ս, Մալխասյանց Դ. Մ. Մալյան «Պատմութիւն տիեզերականի» (առաջաբանը՝ Կ. Եզյանի) բնագիրը՝ գիտ. ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով:

Բանասիրական աշխատություններից են «Ուսումնասիրութիւն Փաւստոս Բիւզանդի պատմութեան» (1896), «Սեբէոսի պատմութիւնը եւ Մովսէս Խորենացի » (1899), «Մովսես Խորենացի. Հայոց պատմություն » (1940, ընդարձակ ուսումնասիրությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով), «Խորենացու առեղծվածի շուրջը» (1940), «Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց » (1947, ներածությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով) գործերը:

ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑի լեզվաբանական աշխատություններից հատկանշելի են «Գրաբարի հոլովումը, խոնարհումը եւ նախդիրները » (1891), «Գրաբարի համաձայնութիւնը » (1892):
Զբաղվել է նաև արդի հայերենի զարգացման հարցերով:

ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑի «Հայերէն բացատրական բառարանը» (հ. 1-4, 1944-45) հայ բառարանագրության կոթողային նմուշներից է. ներկայացնում է հայերենի (արևելահայերեն և արևմտահայերեն) և բարբառների ողջ բառամթերքը, փոխառյալ բառերը, ոճական կիրառությունները. ընդգրկում է 120 հզ. բառ:

Թարգմանել է Վ. Շեքսպիրի «Լիր արքա» և «Մակբեթ» ողբերգությունները:

* * * *

«Ստեփանոս Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը» իր տեսակի մեջ անգերազանցելի է և հեղինակի՝ գրաբարի, աշխարհաբարի, ժողովրդական բառ ու բանի, այլ լեզուների քաջիմացությունը, լեզվաբանական խորախոր գիտելիքներն ու մեծ պատրաստությունն է ցուցադրում»:
Ալեքսանդր Մարգարյան, լեզվաբան

Գրակ.
Ստեփան Սարգսի Մալխասյանց, Ե., 1962 (Նյութեր հայ գիտնականների կենսագրության և բիբլիոգրաֆիայի համար):

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5303
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott