ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՖԱՅԱՆ
Սրբուհի Նշանի Գալֆայանը ծնվել է 1822 թվականի փետրվարի 2-ին Կոստանդնուպոլսից քիչ հեռու Գարթալ գյուղում:
12 տարեկան հասակում զրկվում է հորից, փորձում է մտնել կուսանոց:
1837 թվականին ծանր հիվանդանում է ժանտախտով:
Ապաքինվելուց հետո տեղափոխվում է Կ. Պոլիս հորեղբոր նշանավոր գյուղատնտես, Թուրքիայի փոստ-հեռագրական, ապա և հասարակական շինությունների նախարար Աղաթոն Գրիգորի մոտ:
Հետագայում, վաղօրոք ունենալով մոր համաձայնությունը, Սրբուհի Գալֆայանը դառնում է մայրապետ, հագնում սև թիկնոց, սև գլխաշորով և քողով ծածկում գլուխն ու դեմքը:
Նա Խաս գյուղում կարողանում է հարմար տուն գնել և բացել արհեստանոց երկսեռ երեխաների ուսման և դաստիարակման համար:
Սրբուհին ճանաչված էր որպես ձեռագործի անզուգական վարպետ, սովորեցնում էր հայ աղջիկներին:
1868 թվականին ձեռագործ աշխատանքներն ուղարկում է Անտվերպեն (Բելգիա) միջազգային ցուցահանդես, շահում Առաջին մրցանակ, դիպլոմ, պատվոգիր:
Նրա տաղանդի և շնորհքի լուրը տարածվել էր աշխարհի շատ երկրներում:
Նրան հրավիրում են եգիպտական արքունիք, ապա Իտալիա (Նեապոլ, Հռոմ, Ֆլորենցիա, Միլան), մեկ տարի անց նաև Երուսաղեմ և Աթենք:
Հունական թագուհի է նրան հրավիրում է պալատ, ծանոթանում նրա աշխատանքներին, հիանում:
Պալատական բարձրաստիճան կանայք մեծ գնումներ են կատարում Սրբուհու ձեռագործ աշխատանքներից:
1865 թվականի խոլերայի համաճարակից հետո նա կարողանում է հավաքել ծնողազուրկ հայ երեխաների և իր տան սենյակները տրամադրում նրանց խնամելու, կրթելու, դաստիարակելու համար:
1871 թվականին հանգանակած գումարներով գնում է շենք:
Սրբուհի Գալֆայանն իր մահկանացուն կնքեց 1899 թվականի հուլիսի 4-ին Կ. Պոլսում, թաղվեց հայոց եկեղեցու բակում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


