ՍՐԲՈՒՀԻ ԼԻՍԻՑՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ
Ազգագրագետ, արվեստաբան:
Հայաստանում էթնոխորեոգրաֆիայի հիմնադիրը:
Պատմ. գիտ. դ-ր (1959):
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ(1964):
Ծնվ. 16(28).06.1893թ., Թիֆլիս:
Մահ. 28.08.1979թ., Երևան:
Ս.Դ. Լիսիցյանի դուստրը, Ն.Ս. և Լ.Ս. Լիսիցյաևների քույրը:
Սովորել է Մոսկվայի գեղ. խոսքի և պարի ստուդիաներում (1911-17):
1917-ին հիմնադրել է Թիֆլիսի Արտասանության, ռիթմի և պլաստիկայի ստուդիան (1924-ից՝ Ռիթմի և պլաստիկայի ինստ.), կից՝ նաև պարի անսամբլ, որը հանդես է եկել Բաքվում, Երևանում, Բեռլինում, Մյունխենում և այլուր (1924-27):
1930-37-ին՝ Երևանի ռիթմի, պլաստիկայի և պարի տեխնիկումի (այժմ՝ ԵՊՈՒ) տնօրեն, գեղ. ղեկավար, դասատու,
1944-64-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում, միաժամանակ,
1942-59-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Արվեստի,
1959-79-ին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտների գիտաշխատող:
1923-ից զբաղվել է հայկական պարերի ուսումնասիրությամբ,
1932-ից՝ շարժումը գրանցելու համակարգի ստեղծմամբ:
Գրանցել է ժողովրդական պարեր, հավաքել ազգագրական և բանահյուսական նյութեր, բեմադրել պարեր:
Հեղինակ է հոդվածների, ուսումնասիրությունների, թարգմանությունների, նաև «Նարինե» բալետի լիբրետոյի (կոմպոզիտոր՝ Ա. Բարխուդարյան):
Ռուսերեն է թարգմանել հայ դասականների գործերից (Լ. Շանթ, Ատ. Զորյան, Ռ. Ռեմիրճյան) ևն:
Երկեր.
Запись движения (кинетография), М .— Л., 1940;
Старинные пляски и театральные представления армянского народа, т. 1,2, Е., 1958, 1972;
Армянские старинные пляски, Е., 1983.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |