VAZGEN SARGSYAN ZAVENI / ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆԻ
Պետական և ռազմական գործիչ, գրող, ՂԱՊ-ի առաջնորդներից:
Հայաստանի Ազգային հերոս (1999)
Արցախի հերոս (1999):
Ծնվ․ 05.03.1959թ․, գ. Արարատ (ՀՀ Արարատի մարզ)։
Մահ․ 27.10.1999թ․, Երևան, թաղված է Եռաբլուրում։
Ա. Զ. Սարգսյանի եղբայրը:
Ավարտել է ՖԿՀՊհ (1983):
1986-89-ին աշխատել է «Գարուն» ամսագրում:
Ակտիվորեն մասնակցել է հայկական ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը,
1990-92-ին եղել «Երկրապահ» կամավորական ջոկատների ընդհանուր հրամանատարը,
1993-ից՝ Երկրապահ կամավորականների միության հիմնադիր-նախագահ:
1991-ին և 1995-99-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար:
1992-93-ին, միաժամանակ՝ ՀՀ նախագահի՝ պաշտպանության հարցերով խորհրդական և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ,
1993-95-ին՝ ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետնախարար:
Ղեկավարել է ՀՀ կանոնավոր բանակի կազմավորման ու բանակաշինության աշխատանքները:
1999-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա՝ հանրապետական կուսակցության և Հայաստանի ժողովրդական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահ (Կ.Ա. Դեմիրճյանի հետ):
1999-ի մայիսի խորհրդարանական ընտրություններում դաշինքի հաղթանակից հետո, 1999-ի հունիսին ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆը նշանակվել է ՀՀ վարչապետ:
Որպես ռազմական և պետական գործիչ՝ ձևավորվել է Ղարաբաղյան շարժման ընթացքում:
1989-ի վերջին և 1990-ի սկզբին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատներն ու մասնակցել Երասխավանի ինքնապաշտպանությանը:
1992-ի օգոստոսին 15-ին հեռուստակոչով հավաքագրել է արծիվ-մահապարտների մի խումբ և էապես նպաստել ԼՂՀ Մարտակերտի շրջանում հակառակորդի առաջխաղացման կասեցմանը:
Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ:
Լույս են տեսել ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆի «Հացի Փորձություն» (1987), «Ոգու փորձություն» (2000) ժողովածուները:
«Հացի փորձություն» վիպակում արժևորել է անհատի դերն ու պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի համար:
Հրապարակախոսական հոդվածներում կարևորել է պետ. անկախության, պետականաշինության, երկրի պաշտպանունակության բարձրացման ու հզորացման խնդիրները:
ՀԽՍՀ ԳԽ պատգմ. (1990-92, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ):
Պարգևատրվել է
ՀՀ «Հայրենիք» (1999), ԼՂՀ «Ոսկե արծիվ» (1999) շքանշաններով:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆի անունով են կոչվել ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտը, Երևանի հանրապետական մարզադաշտը, մարզա-մշակութ. կենտրոններ, փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում:
2003-ից Արարատում գործում է «Սպարապետ Վազգեն Սարգսյան» տուն-թանգարանը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=142555088236455262_vazgen_sargsyan_bio3.jpgՀայաստանի Ազգային հերոս (1999) Արցախի հերոս (1999)
-
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=142555088280833202_vazgen_sargsyan_bio2.jpgՀայաստանի Ազգային հերոս (1999) Արցախի հերոս (1999)
-
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=142555088265910091_vazgen_sargsyan_bio1.jpgՀայաստանի Ազգային հերոս (1999) Արցախի հերոս (1999)