ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ ԳԱԼՈՒՍՏԻ

Բանաստեղծ, հրապարակախոս:
Ծնվ. 21.01.1878թ., Կ. Պոլիս:
Մահ. 04.04.1945թ., Կահիրե:
Սովորել է Կ.Պոլսի Ներսեսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարաններում:
Աշխատել է Կ. Պոլսի ապահովագրական ընկերություններից մեկում, այնուհետև, որպես առևտրական պաշտոնյա, մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Եգիպտոս:
1905-ին Ալեքսանդրիայում Մ. Կյուրճյանի հետ հիմնել է «Շիրակ» հանդեսը (1909-ին Կ. Պոլսում հրատարակվել է որպես շաբաթաթերթ), եղել «Արև», «Ժողովուրդի ձայն» և այլ պարբերականների խմբագիր:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է որբահավաքման գործին, ուսուցչություն է արել Կ. Պոլսի, Կիպրոսի և այլ հայկական գաղթավայրերի ազգային վարժարաններում:
ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆի արևմտահայ դասական բանաստեղծության վերջին և սփյուռքահայ բանաստեղծության առաջին խոշոր դեմքն է:
Առաջին ստեղծագործությունը' «Կաղանդը Կեսարիոյ մէջ», տպագրվել է 1894-ին' Կ. Պոլսի «Հայրենիք» թերթում, բանաստեղծությունների առաջին ժող.' «Հոգերը», 1901-ին' Փարիզում:
«Հրաշալի յարութիւն» (1914) ժողովածույի «Արարատի դաշտին մէջ», «Հայրենի զրոյցներով» շարքերում պատկերել է հայ ժողովրդի հերոս. անցյալը:
«Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» ժողովածույում նկարագրել է Մեծ եղեռնի սարսափները:
Անհատի զգացմունքները, հույզերն ու ձգտումները համամարդկային հնչողության են հասնում «Սէր» (1933) բանաստեղծությունների ժողովածույում:
ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆը գրել է բանաստեղծություններ Հայաստանի մասին («Ներկայ Հայաստանին» շարքը), ոգևորվել նրա առաջընթացով:
Լույս է ընծայել «Հայերգութիւն» (1943), «Տաղարան» (1945) ժողովոածուները:
ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆի պոեզիան առանձնանում է ձևի հղկվածությամբ ու նրբությամբ: Նա հայ գրականության մեջ սոնետի խոշոր վարպետներից է: Գրել է նաև «Եթէ Տէրը կամենայ» վեպը, «Մարի Ֆուրթունի արկածը» (1922) վիպակը, պատմվածքներ ու քրոնիկներ, հրապարակախոս, ու գրականագիտ. հոդվածներ:
Թարգմանել է Վ. Շեքսպիրի սոնետներից, Շ. Բոդլերի, Պ. Վեռլենի և ուր. բանաստեղծություններից:
Երևանում և Գյումրիում կան ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆի անվ. դպրոցներ:
Նրա անունով է կոչվել Բեյրութում հիմնադրված Թեքեյան մշակութային միությունը, որը 1990-ից գործում է նաև Հայաստանում:
Երկեր.
Երկ., Ե., 1958:
Ամբողջական երկ., հ. 1-9, Կահիրե, 1949-50:
Հատընտիր, Ե., 1978:
Նամականի, Լոս Անջելես, 1983:
Գրակ.
Ասմարյան Լ.Ա., Վահան Թեքեյան, Ե., 1971:
Վահան Թեքեյան-100. Տարեգրություն:
Մատենագիտություն, Ե., 1978:
Օշական Հ., Վահան Թեքեյան, Բեյրութ, 1985:
Հովհաննիսյան Թ., Վահան Թեքեյանի սիրերգությունը, Ե., 1995:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


