ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ ՔԱՄԵՐԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Դերասան
Բնակավայրը` Հայաստան

«Արվեստի ուժը ջնջում է տարիքը, եթե արվեստագետը բացառիկ ուժ է»:
Վահրամ Փափազյան

Ծնվ. 06.01.1888թ., Կ. Պոլիս:
Մահ. 05.06.1968թ., Լենինգրադ, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում:

ՀԽՍՀ (1932), ՎԽՍՀ (1933), Ադրբ. ԽՍՀ (1935), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ:

Ավարտել է Կ. Պոլսի Եսայան վարժարանը (1903),
Գատըգյուղի քոլեջը (1905),
սովորել Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում,
հետևել Միլանի արվեստների ակադեմիայի թատերական դասընթացին,
1906-ին Փարիզում աշակերտել Է. Սիլվենին:

1907-ից Է. Նովելլիի թատերախմբով շրջագայել է Հվ. Իտալիայում, Հս. Աֆրիկայում, եղել Արևմուտքի թատերական կենտրոններում, շփվել հիմնականում իտալական բեմի վարպետներ 0. Կալաբրեզիի, Ջ. Գրասսոյի, է. Դուգեի, է. Ձակկոնիի և այլոց հետ:

Առաջին անգամ ելույթ է ունեցել Կ. Պոլսում՝ 1908-ին (Օթելլո՝ Շեքսպիրի «Օթելլո»):

1909-13-ին խաղացել է Կ. Պոլսի, Զմյուռնիայի, Բաքվի, Թիֆլիսի հայկական թատերախմբերում, երբեմն միացել Իտալիայի շրջիկ խմբերի:

Դերերից են՝ Օթելլո, Ռոմեո, Համլետ (Շեքսպիրի «Օթելլո», «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»), Քին (Ա. Դյումա-հոր «Քին»), Կորրադո (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Աբեղա, Օհան Գուրգեն (Շանթի «Հին աստվածներ», «Կայսր»), Պրինչիվալե (Մետեռլինկի «Մոննա Վաննա»):

1917-20-ին Էռնեստո Վահրամ անունով նկարահանվել է Ա. Խանժոնկովի ֆիլմերում (Յալթա):

1920-22-ին Կ. Պոլսում խաղացել է Ուրիել (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Օսվալդ (Իբնենի «Ուրվականներ»):

1922-27-ին՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի, նաև Թիֆլիսի, Բաքվի հայկական թատերախմբերի (Կարլ՝ Շիլլերի «Ավազակներ», Հայնրիխ՝ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», Դոն ժուան՝ Մոլիերի «Դոն ժուան», Արբեևին՝ Լերմոնտովի «Դիմակահանդես», Լիր՝ Շեքսպիրի «Լիր արքա» ևն),
1929-32-ին՝ Լենինգրադի «Պասսաժ» թատրոնի դերասան:
1932-ին հանդես է եկել Ռիգայում, Տալլինում, Կաունասում, Փարիզում (Օթելլո՝ «Օդեոն» թատրոնում),
1933-ին Բեռլինում շփվել է Մ. Ռայնհարդի հետ, ուսումնասիրել դերասան, խաղի գերմ. դպրոցը,
1934-41-ին շրջագայել է Անդրկովկասում, Ռուսաստանում, Ուկրաինայում:
1942-44-ին՝ Լենինգրադի Պուշկինի անվ. թատրոնի դերասան:
1946-54-ին իր թատերախմբով այցելել է Ոուսաստանի, Ուկրաինայի, Միջին Ասիայի քաղաքներ:
1954-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան:
Դերերից են՝ Ուրիել, Օթելլո, Արբենին, Պրոտասով (Լ. Տոլստոյի «Կենդանի դիակ»), Մեք Գրեգոր (Վ. Աարոյանի «Իմ սիրտը լեռներում է», վերջին դերը):

Փափազյանի արվեստն իր գեղագիտ. և գեղարվեստաոճ. սկզբունքներով պատկանում է XX դ. 1-ին կեսին, կրում է դաս. դպրոցի ու շեքսպիրյան ավանդների հարստությունը՝ լուսավորված դարասկզբի նեոռոմանտիզմով, հոգեբ. ռեալիզմով:

Դերասան. արվ-ի հին ու նոր ուղղությունները Փափազյանն ենթարկել է իր անհատական տարերքին ու ազգային խառնվածքին, ստեղծել միայն իրեն հատուկ բացառիկ բեմ. բնավորություն՝ պլաստիկորեն ամբողջ., պարզ, պոռթկումների շեշտվածությամբ, տարերքի ու չափի ներդաշնակությամբ, զգացմունքների անսպասելի համոզիչ դրսևորումներով:

Շեքսպիրյան կերպարները դիտելով անտիկ ողբերգության և իտալ. Վերածնևդի արվ-ի լույսով՝ Փափազյանը նրանց հաղորդել է նաև նարեկյան խորհրդապաշտության շունչն ու իր ժողովրդի քաղաքակրթության պատմությունը կրող և նոր դարի տագնապները վերապրած հայ մտավորականի աշխարհայացքը:

Նրա ստեղծած կերպարներն անսովոր անհատներ են՝ միջավայրից վեր, ողբերգական ու հեգնական, մարդկային, կենս, մեծ լիցքով, զուսպ, գեղարվեստորեն հմայիչ:

Փափազյանի գրական երկերում օրգանապես ներհյուսված են մեծ ճշմարտություններն ու երևակայելի մի աշխարհ, որի հերոսն ինքն է՝ տեսած ու ապրած իրականությամբ, արկածներով, սրամտությամբ, նուրբ ու պատկերավոր բնութագրումներով, արվ-ի և իրականության խոր դիտարկումներով:

ՀԽՍՀ ԳԽ պատգմ. (1967-68):

Փափազյանի անունով են կոչվել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը, Բեյրութի Փափազյան թատրոնը, Երևանում՝ փողոց:

Երկեր

Երկ., հ. 1-5, Ե., 1975-83: Жизнь артиста, М.-Л., 1935; По театрам мира, М.-Л., 1937.

Գրականություն

Վահրամ Փափազյան (ժող.), Ե., 1959:
Զարյան Ռ., Վահրամ Փափազյան, Ե., 1972:
Աբաջյան Գ., Վահրամ Փափազյան, Ե., 1988:
Գրիգորյան Վ., Մեր Փափագը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը, Ե., 2002:


«Փափազյանն արժանի է համաշխարհային փառքի: Հմայիչ արտաքին, գեղեցիկ պլաստիկա, վարակող ավյունի բռնկումներ ու ազնիվ ճաշակ»:
Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո, ռեժիսոր

«Հայ ժողովուրդը և մենք բոլորս՝ արվեստի մարդիկս, պետք է հպարտանանք, որ ունենք այնպիսի հիասքանչ տաղանդներ, ինչպիսին հայ ողբերգակ դերասան Վահրամ Փափազյանն է»:
Ելենա Գոգոլևա, ռուս դերասանուհի

«Իմ տեսած այն մեծատաղանդ արտիստներից է Վահրամ Փափազյանը, որին բեմի վրա տեսնելով` զգում ես և խորապես համոզվում, որ իրոք աշխարհի հնագույն թատերական կուլտուրա ունեցող ժողովուրդներից է հայ ժողովուրդը»:
Մարտիրոս Սարյան, նկարիչ

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 7843
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133691279734620278_2.jpg

    ՀԽՍՀ (1932), ՎԽՍՀ (1933), Ադրբ. ԽՍՀ (1935), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ:

    ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ
  • ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133691279753506687_3.jpg

    ՀԽՍՀ (1932), ՎԽՍՀ (1933), Ադրբ. ԽՍՀ (1935), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ:

    ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ
  • ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133691279786369983_4.jpg

    ՀԽՍՀ (1932), ՎԽՍՀ (1933), Ադրբ. ԽՍՀ (1935), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ:

    ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ
  • ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133691279729640860_5.jpg

    ՀԽՍՀ (1932), ՎԽՍՀ (1933), Ադրբ. ԽՍՀ (1935), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ:

    ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ
  • ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133691279795520885_6.jpg

    ՀԽՍՀ (1932), ՎԽՍՀ (1933), Ադրբ. ԽՍՀ (1935), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ:

    ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ
  • ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=133691279712218011_7.jpg

    ՀԽՍՀ (1932), ՎԽՍՀ (1933), Ադրբ. ԽՍՀ (1935), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ:

    ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott