ՎԱՂԱՐՇԱԿ ՋՐԲԱՇՅԱՆ ՀԱԿՈԲԻ

Ֆիզիկոս:
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1974),
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթ. անդամ՝ 1982):
Ծնվ. 27.07.1929թ., Երևան:
Մահ. 17.03.2000թ., Երևան:
Ավարտել է ԵՊՀ (1952):
1956թ-ից աշխատել է ԵՖԻ-ում:
Ցույց է տվել, որ ц - մեզոնների բևեռացման փոքր աստիճանը պայմանավորված է մեզոատոմային անցումների ժամանակ սպին-ուղեծիային կապով: Դրանով p - մեզոնների թույլ վտխազդեցություններում զույգության խախտման վերաբերյալ տեսությունը համապատասխանեց փորձերի արդյունքին:
ՎԱՂԱՐՇԱԿ ՋՐԲԱՇՅԱՆն առաջինն է դիտարկել Էլեկտրոնային թաղանթի ազդեցությամբ ц - մեզոնների լրացուցիչ ապաբևեռացման հնարավորությունը, որն ընկած է մյուոնային ազատ ատոմի կազմավորման երևույթի հայտնագործության հիմքում:
Ցույց է տվել, որ ազատ մասնիկը, իմպուլսից բացի, ունի լրիվ մոմենտ, որի գտնված օպերատորը հիմք է ծառայում համակարգի օպերատորի համար՝ ատոմների և միջուկների ճառագայթման ժամանակ լրիվ մոմենտի պահպանությունն ապացուցելիս:
Նոր, ավելի բնական սպինորներ մտցնելով՝ վերացրել է բացասական Էներգիայով Էլեկտրոնների գոյության հնարավորության հետ կապված դժվարությունը:
Ստեղծել է պոզիտրոնի ռելյատիվիստական տեսությունը, որտեղ բացակայում են անվերջ մեծ թվով չդիտվող օբյեկտները:
Երկեր.
Сохранение полного момента при атомных и ядерных переходах, Е„ 1989.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


