ՎԱՌԼԱՄ ԱՎԱՆԵՍՈՎ (Սուրեն Մարտիրոսյան Կարապետի)
Խորհրդային պետական, կուսակցական գործիչ:
Ծնվ. 09(21).09.1883(1884)թ., ք. Կաղզվան (Կարսի մարզ):
Մահ. 16.03.1930թ., Մոսկվա, թաղված է Նովոդևիչիե գերեզմանատանը:
Սովորել է Ցյուրիխի համալսարանի բժշկ. ֆակ-ում:
ՌՍԴԲԿ անդամ 1903-ից, մենշևիկ, 1914-ից՝ բոլշևիկ:
Մասնակցել է 1905-07-ի Համառուս. հեղափոխությանը:
Խուսափելով հետապնդումներից'՝1907-ին ծպտյալ մեկնել է Շվեյցարիա, որտեղ մինչև 1913-ը ծավալել է քաղ. ակտիվ գործունեություն:
1914-17-ին Մոսկվայի կոմիտեի հանձնարարությամբ կատարել է ընդհատակյա կուս. աշխատանք:
Մասնակցել է «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախագծի (1917) մշակմանը:
Ընտրվել է Համառոտ. ԿԳԿ անդամ,
1917-19-ին՝ նախագահության անդամ և քարտուղար,
1918-ից՝ ՌԽՖՄՀ ազգությունների ժողկոմատում Հայկական գործերի կոմիսար (Պետրոգրադ):
Նրա ղեկավարությամբ կոմիսարիատը զգալի աշխատանք է կատարել Ռուսաստանում ապաստանած հայ գաղթականներին օգնելու, ժող. կրթության գործը կազմակերպելու համար:
Մասնակցել է ՌԽՖՍՀ սահմանադրության (1918) մշակմանը:
ՎԱՌԼԱՄ ԱՎԱՆԵՍՈՎը Համաոուսական ԿԳԿ առաջին կանոնադրության հեղինակն է:
1920-24-ին՝ Համառուս. արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ) կոլեգիայի անդամ և ԲԳՏ ժողկոմի տեղակալ,
1922-27-ին՝ ԽՍՀՄ ԿԳԿ անդամ,
1924-25-ին՝ արտաքին առևտրի ժողկոմի տեղակալ,
1925-ից՝ ժողտնտեսության բարձրագույն խորհրդի նախագահության անդամ:
Գրակ.
Ալիխանյան Ս.S., Վառլամ Ավանեսով, Ե., 1970:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |