VARAZDAT GAZANCHEAN HOVHANNESI / ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱԶԱՆՃԵԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Պլաստիկ վիրաբուժութեան ռահվիրայ
Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին Դոկտ Վարագդատ Գազանճեանը, օգտուելով իր ունակութիւններից որպէս յարադրական (prosthetic) ատամնաբոյժ, մարտերում խեղուած հազարաւոր գինուորների դէմքերը կարողացել է վերականգնել:
Հետագայում նա պլաստիկ վիրաբուժութեան սկգբնաւորուող ոլորտը կատարելագործել և դարձրել է վիրաբուժական մասնագիտութիւն:
Հարվարդ Բժշկական Համալսարանի շրջանաւարտ Դոկտ. Գազանճեանը դարձել է Մասաչուսեցի Աչքի և Ականջի Հիւանդանոցի Պլաստիկ Վիրաբուժութեան Բաժանմունքի ինչպես նաեւ Մասաչուսեցի Գլխաւոր Հիւանդանոցի տնօրէնը:
Այնուհետեւ նա նշանակուել է բերնի վիրաբուժութեան դասախօս Հարվարդ Բժշկական Համալսարանում:
1941-ին նա դարձել է նոյն համալսարանի պլաստիկ վիրաբուժութեան առաջին դասախօսը:
Դոկտ. Գազանսեանի նորարար բուժման և վիրահատման կերպերը նկարագրուած են բժշկական 150 յօդուածներում:
Նա նաեւ Ջոն Մ. Կոնվերսի հետ համահեղինակն է 1949-ին հրատարակուած The Surgical Treatment of Facial Injuries (Դիմային Վնասուածքների
Վիրաբուժումը) հիմնաքարային հատորի:
Դոկտ. Գազանճեանը ծառայել է որպէս նախագահ Պլաստիկ Ղիրարոյժների Ամերիկեան Ընկերութեան Ծնօտադիմային Վիրաբուժութեան Ամերիկեան Միութեան և Պլաստիկ և Վերականգնողական Վիրաբուժութեան Նիւ Ւնգլանդի Միութեան:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |