Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
VARDAN ACHEMYAN MKRTCHI / ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ ՄԿՐՏՉԻ

ՀԽՍՀ (1945), ԽՍՀՄ (1965) ժող. արտիստ:
Սոց. աշխատանքի հերոս (1975):
Ծնվ. 15.09.1905թ., Վան:
Մահ. 24.01.1977թ., Երևան:
Ա. Վ. Աճեմյանի հայրը, Ա.Հ. Ասրյանի ամուսինը:
Ավարտել է Երևանի գեղարդ. ուսումնարանը (1924), Մոսկվայի հայկական ստուդիան (1926):
1927-ին կազմակերպել է Թիֆլիսի հայկական դրամատիկ ստուդիան, եղել Լենինականի պետ. թատրոնի հիմնադիրներից (1923-46-ին՝ դերասան, ռեժ., 1931-38-իևց՝ գեղ. ղեկավար), 1939-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի ռեժ. (1953-ից՝ գլխ. ռեժ.), 1947-50-ին՝ ԵԵԿԹ գլխ. ռեժ.:
1944-ից դասավանդել է ԵԳԹհ-ում (պրոֆ.՝ 1964-ից):
Լենինականի թատրոնում Աճեմյանի բեմադրություններից են՝ Գորկու «Հատակում» (1932), Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1934), Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (1944), Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» (1946) ևն:
Սունդուկյանի անվ. թատրոնում ստեղծել է բեմարվեստի բազմաթիվ դասական արժեքներ, որոնցից են՝ Վրթ. Փափազյանի «Ժայռ» (1944), Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1954), Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (1961), Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967) ևն:
Բեմադրել է նաև Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1966), «Անուշ» (1969, երկուսն էլ՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն), Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Չուխաճյանի «Կարինե» (երկուսն էլ՝ ԵԵԿԹ) և այլ պիեսներ:
Աճեմյանի բեմադրություններն աչքի են ընկել գեղարվեստական հավաստի ընդհանրացումներով, կերպարների հոգեբանական ճշմարտացի և գեղարվեստական վառ բացահայտումներով:
Նա դաստիարակել է դերասանների և ռեժիսորների մի մեծ խումբ:
ԽՍՀՄ (1951), ՀԽՍՀ (1971) Պետ. մրցանակներ:
Գրականություն
Հախվերդյան Լ., Կլասիկան և մեր օրերը. Վարդան Աճեմյանի արվեստը, Ե., 1962:
Ռիզաեվ Ս., Վարդան Աճեմյան, Ե., 1972:
Խալաթյան Լ., Վարդան Աճեմյան, Ե., 1986:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |