VARDAN MINASYAN RAZMIKI / ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ՌԱԶՄԻԿԻ
Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
Ծնվ. 05.01.1974թ., ք. Երևան, ՀՀ:
1991–1992-ին հանդես է եկել Գորիսի Զանգեզուր թմի կազմում, 20 խաղում խփել 4 գոլ:
1992–1997-ին հանդես է եկել Փյունիկի կազմում, 154 խաղում խփել 22 գոլ:
1997–1998-ին հանդես է եկել Երևանի Էրեբունի թմի կազմում, 6 խաղում խփել 2 գոլ:
1998–1999-ին հանդես է եկել Շվեցարիայի Լոզանի կազմում,
1999–2000-ին հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի Լոկոմոտիվ թմի կազմում, 36 խաղում խփել 2գոլ:
2001–2003-ին հանդես է եկել Փյունիկի կազմում, 50 խաղում խփել 22 գոլ:
1996-1999-ին հանդես է եկել ՀՀ Ազգային հավաքականի կազմում:
Խաղացել է 11 միջազգային հանդիպումներում:
2006–2009 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի օգնական:
2008-ից մինչ այժմ Փյունիք թմի գլխավոր մարզիչ:
2009-ից մինչ այժմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
Նրա գրագետ մարզչական աշխատանքի և խաղի նուրբ զգացողության շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը համալրվեց տաղանդաշատ և խաղին նվիրված խաղացողներով, 2011թ-ին զբաղեցնելով ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 44-րդ հորիզոնականը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |