ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Վրաստան

Նկարիչ, թարգմանիչ, արվեստի տեսաբան։
Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր։

«Նկարը պետք է արտահայտի կյանքն այնպես, ինչպես այն երևում է մեր աչքին»:
Վարդգես Սուրենյանց

Ծնվ․ 27․02․1860թ․, Ախալցխա, Վրաստան։
Մահ․ 06․04․1921թ Յալթա։

Վարդգես Սուրենյանցը նկարել է մանկուց:
1868 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Սիմֆերոպոլ:
1870–75 թթ-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում,
1875–78 թթ-ին՝ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում,
1879 թ-ին՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության,
1880–85 թթ-ին՝ գեղանկարչության բաժիններում:
1881 թ-ին ճամփորդել է Իտալիայում. Սբ Ղազար կղզում ուսումնասիրել է հայ գրչարվեստը և մանրանկարչությունը:
1885–87 թթ-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վալենտին Ժուկովսկու արշավախմբի հետ շրջագայել է Պարսկաստանի Թավրիզ, Թեհրան, Շիրազ և Մազանդարան քաղաքներում, մի քանի ամիս եղել է Սպահանում, ստեղծել է մի շարք կտավներ արևելյան թեմաներով:
1890–91 թթ-ին Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է գեղանկարչություն և արվեստի պատմություն: Էջմիածնում ընդօրինակել է Մայր տաճարի որմնանկարներ ու մանրանկարներ:
1892 թ-ից մասնակցել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսի ու Բաքվի հասարակական և մշակութային կյանքին, նաև նկարիչների մոսկովյան, Լեոնարդո դա Վինչիի, Կուինջիի անվան ընկերությունների ցուցահանդեսներին, մտերիմ էր ռուս նշանավոր արվեստագետների (նկարիչներ Իլյա Ռեպին, Ալեքսանդր Գոլովին, քանդակագործ Ալեքսանդր Մատվեև և ուրիշներ) հետ:
1894 թ-ին «Լքյալը» նկարով մասնակցել է Պերեդվիժնիկների ընկերության ցուցահանդեսին: Այդ շրջանում եղել է Անիում, Սևանում և այլուր, ծանոթացել պատմական հուշարձաններին, Էջմիածնի մատենադարանում՝ հայկական նկարազարդ ձեռագրերին:
1897–98 թթ-ին ճամփորդել է Ֆրանսիայում և Իսպանիայում, ստեղծել գեղարվեստական հրաշալի էտյուդներ «Մզկիթի բակը Ալհամբրայում» («Ալհամբրա»), «Փարիզի Սեն-Ժերմեն եկեղեցին» և այլն]:
Սուրենյանցը 1890-ական թվականներին ստեղծել է Հայաստանի պատմությունն ու ներկան, XIX դարի հայ ազգային գեղարվեստական-գաղափարական մտածելակերպն արտացոլող կտավներ: «Շամիրամը Արա Գեղեցիկիդիակի մոտ» (1899 թ.) նկարում նկարիչն արտահայտել է իր մտորումները հայ ժողովրդի անցյալի մասին:
1905–15 թթ-ին Սուրենյանցն ապրել է Սանկտ Պետերբուրգում:
1915 թ-ին, ցնցված Մեծ եղեռնից, մեկնել է Թիֆլիս և Էջմիածին, ստեղծել է փախստական-գաղթականների բազմաթիվ էտյուդ-դիմանկարներ:
1916 թ-ին Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի և ուրիշների հետ Թիֆլիսում հիմնադրել է Հայ արվեստագետների միությունը: Մ. Սարյանի հետ նկարազարդել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան...» ժողովածուն (ռուսերեն, 1916 թ., Մոսկվա):
1917 թ-ից աշխատել է Յալթայի հայկական եկեղեցու որմնանկարների էսքիզների վրա, որոնք, սակայն, չի ավարտել:
Սուրենյանցն ստեղծել է XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք: «Ոտնահարված սրբություն» (1895 թ.) կտավում արտահայտել է թուրք իշխանությունների բարբարոսությունը հայ ժողովրդի և նրա մշակույթի նկատմամբ: Հայոց ճակատագրի և անցյալի մասին իր մտորումները նկարիչը մարմնավորել է «Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ» (1897 թ.), «Կանանց ելքը Անիի եկեղեցուց» (1905 թ.), «Մկրտիչ Խրիմյան» (1906 թ.), «Սալոմե» (1907 թ.), «Զաբել թագուհու վերադարձը գահին», «Ասպետ կինը» (երկուսն էլ՝ 1909 թ.), «Ֆիրդուսին կարդում է «Շահնամե» պոեմը Մահմուդ Ղազնևիին» (1913 թ.) կտավներում:
Սուրենյանցը նաև փայլուն դիմանկարիչ և բնանկարիչ է, խոշորագույն գրաֆիկն ու բեմանկարիչը արևելահայ կերպարվեստում:
1899 թ-ին Սուրենյանցի ձևավորումով լույս է տեսել Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը: Արժեքավոր են նաև Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տոնը» (1909 թ.), հայկական հեքիաթների [«Օձամանուկ և Արևհատ», «Գառնիկ ախպեր», «Իմաստուն օձը» (1906–14 թթ.)] և այլ գրքերի ձևավորումները: 1901 թ-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում ձևավորել է Անտոն Ռուբինշտեյնի «Դև» օպերայի, 1904 թ-ին` Մոսկվայի գեղարվեստական թատրոնում՝ Մորիս Մետեռլինկի «Կույրերը», «Այնտեղ՝ ներսում», «Անկոչը», 1905 թ-ին՝ Անտոն Չեխովի «Ճայ» պիեսների բեմադրությունները և այլն:
Սուրենյանցը բնագրերից թարգմանել է Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»-ը (1889 թ-ին ուղարկել է Կոստանդնուպոլիս՝ դերասան Պետրոս Ադամյանին), «Ամառային գիշերվա երազը», սոնետների մի մասը, Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի բանաստեղծություններից և այլ գործեր: Հայկական թերթերում և ամսագրերում հրապարակած հոդվածաշարերով Սուրենյանցը ներկայանում է որպես պատմաբան, ազգագրագետ, ճարտարապետության և արվեստի տեսաբան. նա մշակել է հայ ճարտարապետական կոթողները վերականգնելու մեթոդներ:
Սուրենյանցի ստեղծագործության շնորհիվ հայկական արվեստը շփվել է գեղանկարչության եվրոպական հոսանքներին. նա հետևել է պլաստիկական ձևի նորագույն արտահայտություններին՝ չկորցնելով իր ստեղծագործության իր ստեղծագործության ազգային նկարագիրը: Ակադեմիական հիմնավոր կրթությամբ, հայկական և համաշխարհային մշակույթների խոր իմացությամբ նա ժամանակի նշանավոր մտավորականներից էր: Սուրենյանցի «Սալոմե» կտավը ցուցադրվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակին նվիրված (1912 թ.) և Վենետիկի համաշխարհային (1914 թ.) ցուցահանդեսներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բաքվում (1901 թ.) և Երևանում (1931 թ., 1960 թ.` հետմահու):
Նրա «Աստվածամայրը գահի վրա» (1895 թ.) նկարը գտնվում է Էջմիածնի Մայր տաճարում:
Ախալցխայում Սուրենյանցի տան պատին տեղադրվել է նրա հարթաքանդակը (2009 թ., քանդակագործ` Լևոն Գրիգորյան):

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 7920
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    /image/?type=album&prefix=album&img_id=139675809144439770_suren2.jpg

    Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր։

    ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
  • ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    /image/?type=album&prefix=album&img_id=139675809143461119_suren1.jpg

    Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր։

    ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
  • ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    /image/?type=album&prefix=album&img_id=139675809121451051_suren3.jpg

    Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր։

    ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
  • ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    /image/?type=album&prefix=album&img_id=139675809159662993_suren4.jpg

    Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր։

    ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
  • ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    /image/?type=album&prefix=album&img_id=142503045794846136_vardges_surenyants_bio_2.jpg

    Ձախից` Եղիշե Թադևոսյան, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Փանոս Թերլեմեզյան, 1916թ.

    ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
  • ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    /image/?type=album&prefix=album&img_id=142503045745443255_vardges_surenyants_bio_1.jpg

    Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր։

    ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
  • ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

    /image/?type=album&prefix=album&img_id=142503045760376872_vardges_surenyants_bio.jpg

    Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր։

    ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott