ՎԻԼԵՆ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆԻ
Մանկաբույժ:
Ծնվ. 19.05.1933թ., Երևան:
Բժշկ. գիտ. դ-ր (1968), պրոֆ. (1970), ԽՍՀՄ ԲԳԱ թղթ. (1986-ից՝ ՌԴ ԲԳԱ), ՀՀ ԲԳԱ (1998) անդամ:
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1981):
Ավարտել է ԵԲԻ (1956):
1970-74-ին՝ ԵԲԿԻ մանկաբուժության,
1974-ից' ԵՊԲՀ մանկաբուժության № 1 ամբիոնների վարիչ,
1973-75- ին' պրոռեկտոր,
1975-87-ին' ռեկտոր,
1998-ից, միաժամանակ' Պարբերական հիվանդության մանկ, հանրապետ. կենտրոնի ղեկավար:
Աշխատանքները վերաբերում են երեխաների ռևմատիզմին, արյան, Երիկամների, լյարդի, շնչառ. համակարգի հիվանդություններին:
ՎԻԼԵՆ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆն առաջինն է նկարագրել երեխաների պարբեր. հիվանդությունը:
ՀՀ մանկաբույժների գիտ. ընկերության նախագահ (1976-ից), Մանկաբույժների համամիութ. ընկերության նախագահության անդամ (1974-91), Երեխաների և դեռահասների առողջության պահպանման ընկերակցության փոխնախագահ (1998-ից):
ՀԽՍՀ Պետ. մրց. (1976):
Երկ.
Մանկական հիվանդություններ, Ե., 1975: Առողջ մանուկ, Ե., 1982:
Բժշկական էթիկա, Ե., 1984 (համահեղինակ):
Կլինիկական մանկաբուժություն, Ե., 1987:
Восполительные заболевания желчных путей у детей, Е., 1971.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |