VILYAM SAROYAN ARMENAKI / ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
Գրող:
Համարվում է XX դարի ամերիկյան արձակի հինգ մեծերից` Ֆոլքների, Հեմինգուեյի, Սթայնբեքի և Քոլդուելի հետ միասին:
Ծնվ. 31.08.1908թ., Ֆրեզնո (ԱՍՆ):
Մահ. 16(18). 05.1981թ., Ֆրեզնո, աճյունի մի մասը, կտակի համաձայն, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում:
Ստեղծագործել է անգլերեն:
Ծնվել է Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ գրողի ձևավորման մեջ մեծ դեր են խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը:
Առաջին անգամ տպագրվել է 1933-ին՝ Բոստոնի «Հայրենիք» անգլալեզու շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ:
Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) ժողովածույով, որը նշանակալի երևույթ է դարձել ամերիկյան գրականության մեջ:
Գրական կյանքի առաջին տասնամյակում ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնք ամփոփվել են «Փոքրիկ երեխաներ» (1937), «Ողջույն քեզ սեր» (1938), «Անունս Արամ է» (1940), «Սիրելիս» (1944), «Ասորին» (1949) և այլ ժողովածուներում:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրերում ներմուծել է տեղի ու ժամանակի հետ սերտորեն կապված սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, բնականությամբ, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, պատկերների ու կերպարների գունագեղություն:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աշխարհում»:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը ճշմարտացիորեն ստեղծել է հասարակ մարդկանց առօրյա կյանքի դրվագներ՝ դրանք հասցնելով գեղարվեստական մեծ արտահայտչականության և ընդհանրացումների: Նրա շատ գրական կերպարներ հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ իր ազգային ավանդույթներով ու բարքերով, «հին հայրենիքի» մասին հիշողությամբ:
«Հին հայրենիքի» մոտիվը, ինչպես նաև նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆի «տարօրինակ» ու ձախողակ մարդկանց, հատկապես մանուկների ու պատանիների կերպարները: Դրանք համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության խորհրդանիշեր, որպես գրողի մարդասիրական աշխարհազգացողության արտահայտիչներ: Իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո ու բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆի վիպակներում, պատմվածքներում ու վեպերում, դրանք հետաքրքիր գեղարվեստական լուծում են ստացել նաև նրա դրամաներում.
«Իմ սիրտը լեռներում է» (բեմ.՝ 1939, հայ. բեմ.՝ 1961, կինոնկար՝ 1976),
«Կյանքիդ ժամանակը» (բեմ.՝ 1939, Նյու Յորքի քննադատների մրց., Պուլիցերի մրց., հայ. բեմ.՝ 1981),
«Քարանձավի մարդիկ» (բեմ.՝ 1957),
«Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» (բեմ.՝ 1942, հայկ. հեռուստատեսային կինոնկար՝ 1981),
«Կոտորածն մանկանց» (1952, հայ. բեմ.՝ 1986),
«Խաղողի այգին» (հայ. բեմ.՝ 1971)]:
1942-ին ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը զորակոչվել է բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939- 1945), գրել է զինվորական սցենարներ:
Նա պատերազմն ընկալել է որպես աղետ և այդ թեման արտացոլել է «Մարդկային կատակերգություն» (1942, հայ. հրտ.՝ 1959) վիպակում ու «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946, հայ. հրտ.՝ 1965) վեպում:
1950-60-ական թթ. ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում:
Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի հիման վրա ստեղծել է հոգեբանական վիպակների շարք («Ինչ-որ ծիծաղելի բան», 1953, «Հայրիկ, դու խենթ ես», 1956, «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», 1957, «Տղաներ և աղջիկներ», 1963, «Մեկ օր հետկեսօրյա աշխարհում», 1964, ևն):
1960-ական թթ-ից սկսած՝ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆը գլխավորապես գրել է քնարերգական-ինքնակենսագրական հուշագրական ժանրի գործեր («Ահա եկավ, ահա գնաց, ինքներդ գիտեք՝ ով», 1961, «Չմեռնել», 1963, «Նամակներ Թեյբու փողոցի 74 համարից», 1969, «Վայրեր, որտեղ ես եղել եմ», 1972, «Պատահական հանդիպումներ», 1977), որոնցից հատկապես ուշագրավ են Բ. Շոուին, Չ. Չապլինին, Պ. Պիկասսոյին, Թ. Էլիոտին, Ջ. Սթայնբեքին, Ե. Չարենցին, նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ:
Երևանում ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆի անունով կոչվել են դպրոց, համալսարան: ԱՄՆ-ում գործում է գրողի անվան հիմնադրամը:
Երկեր.
Ընտ. երկ., հ. 1-4, Ե., 1986-91:
Իմ անունն է Սարոյան (ժող.), Ե., 1993:
Պատմվածքներ, հարցազրույցներ, Էսսեներ, հուշեր, Ե., 1999:
The W. Saroyan Reader, N. Y., 1958:
Գրակ.
Գասպարյան Ա. Մ., Վիլեամ Սարոեան (կեանքը եւ ստեղծագործութիւնը), Թեհրան, 1981:
Սանոյան Ռ., Սեծ բիթլիսցու առեղծվածը, Ե., 2004:
Гончар Н.А., Вильям Сароян и его рассказы, Е., 1976.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596851136586512_william_saroyan_1.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596851182757450_william_saroyan_2.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596851126120521_william_saroyan_3.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596851127223827_william_saroyan_4.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596851143206456_william_saroyan_5.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596851130736380_william_saroyan_6.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596851128237922_william_saroyan_7.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596851156746378_william_saroyan_8.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596851163014457_william_saroyan_9.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596851130771635_william_saroyan_10.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596862830839338_william_saroyan_11.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596862871901248_william_saroyan_12.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596862827912170_william_saroyan_13.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=13459686281122979_william_saroyan_14.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596862885436163_william_saroyan_15.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596862811834351_william_saroyan_16.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596862894168663_william_saroyan_17.JPGԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596862892550633_william_saroyan_19.jpgԳրող
-
ՎԻԼՅԱՆ ՍԱՐՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
/image/?type=album&prefix=album&img_id=134596862865671518_william_saroyan_20.jpgԳրող