ՎԻՋԻՆԻԱ ԲԱԲԻԿՅԱՆ
Ծնվել է 20.08.1930, էվերեթ, Մասաչուսեթս:
Ուսանել է Բոսթոնի համալսարանում և Փրինսթոնի Ուեսթմիսթըր քոլեջում:
1954-57-ին օպերային երգեցողություն է ուսանել Պերուջայում, Հռոմում և Բարսելոնում:
Դեբյուտը կայացել է 1957-ին, Ապոլետոյում (Իտալիա):
Երգել է Հյուսթոնի (Թեքսաս) Ռիվեր Օաքսի եկեղեցում (1952-56), մենահամերգներ ունեցել Բոսթոնի և Վիեննայի սիմֆոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Քոլամբիայի Ազգային նվագախմբերի հետ:
Գլխավոր դերերգերով հանդես է եկել Հյուսթոնի Գրանդ օպերայում, Ուաշինգթոնի, Հռոմի օպերաներում:
Համերգներ է տվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Ասիայի, Եվրոպայի երկրներում, Կարիբյան կղզիներում:
1982-ից Հյուսթոնի Ռայս համալսարանի վոկալի ուսուցչապետ է, ձայնամարզության մարզիչ, Հյուսթոնի սիմֆոնիկ երգչախմբի ղեկավար:
Թողարկել է ձայնապնակներ, արժանացել մրցանակների և պատվանշանների:
Ամերիկյան Երաժշտական դերասանների գիլդիայի անդամ է:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |