VLADIMIR ABAJYAN / ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆ
ՀՀ ժող. արտիստ (1984):
Ծնվ. 27.11.1927թ., գ. Ղոնախղռան (այժմ՝ գ. Շիրակ՝ ՀՀ Շիրակի մարզում):
Մահ. 15.01.2013թ., ք. Երևան:
Գ.Հ. Աբաջյանի եղբայրը:
Ավարտել է ԵԹԻ (1951):
1951-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան:
Դերերից են՝ Սեյրան(Շիրվանզադեի «Նամուս»), Օսեփ (Սունդուկյանի «Քանդած օջախ»), Աբելյան (Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ»), Սագադաև (Աբդուլինի «13-րդ նախագահը»):
Աբաջյանը ճանաչված է ասմունքի բնագավառում, երկացանկում՝ հայ միջնադար., դասական և ժամանակակից բանաստեղծների (Գ. Նարեկացի, Ն. Քուչակ, Սայաթ-Նովա, Հ. Թումանյան, Ա. հսահակյան, Վ. Տերյան, Պ. Սևակ, Հ. Սահյան և ուր.) գործեր:
Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (1998):
* * * *
Ես ոտանավոր արտասանել չեմ կարող. առանց ասելիքի ասմունքն ինձ համար անիմաստ բան է: Դրա համար էլ ես ասմունքն ընտրեցի որպես երկրորդ մասնագիտություն։
Այ, եթե կարողանա դերասանը լավ խաբել, կարողանա համոզել նստած հանդիսատեսին, որ ինքը ամենալավն է, դա դերասանի հաջողության գաղտնիքներից մեկն է։
...խելք պետք է ունենալ, որ լուրջ խոսքը կատակով ասվի։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |