ՎԼԱԴԻՄԻՐ ԱՆՋԵԼՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Ծնվ. 23.08.1931թ., ք. Ախալցխա, ակնաբույժ:
Բժշկ. գիտ. դ-ր, պրոֆ. (1987):
ՌԴ վաստ. բժիշկ (2001): ԽՍՀՄ գյուտարար (1985):
Բ.Հ. և Գ.Հ. Անջելյանների եղբայրը:
Ավարտել է ԵԲԻ (1956):
1962-ից աշխատում է Մոսկվայի Հելմհոլցի անվ. ԳՀԻ-ում,
1973-ից՝ աչքի վարակային և իմունային ախտաբանության լաբորատորիայի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են տեսողության օրգանի վարակային ախտաբանությանը: Առաջինն է ուսումնասիրել աչքի ադենովիրուսային հիվանդությունների մի շարք հարուցիչներ, նկարագրել այդ հիվանդությունների կլինիկահամաճարակաբան. առանձնահատկությունները և առաջարկել ախտորոշման, կանխարգելման ու բուժման եղանակներ:
Կատարելագործել է Հելմհոլցի հեղինակած ակնադիտակը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել աչքի խորանիստ մասերը:
ՌԴ բնական ԳԱ անդամ (2002), Ռուսաստանի ակնաբույժների գիտ. ընկերության նախագահության (1972-ից), արտասահմանյան մի շարք ակադ-ների պատվ. անդամ: ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե (1986) և բրոնզե (1988) մեդալներ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |