TARON ACHEMOXLU / ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒ
Ծնվ. 03.09.1967թ., Ստամբուլ:
Տարոն Աճեմօղլուն դիպլոմավորվել է 1986 թվականին Գալաթասարայի վարժարանի կողմից:
Նա բակալավրի աստիճան է ստանում Մեծ Բրիտանիայի Յորքի Համալսարանում:
1992 թվականից սկսած Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստանում է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ էկոնոմետրիակայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում: 1992-93թթ. Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում դասավանդում է տնտեսագիտություն:
2004 թվականից Մասսաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է:
Անդամակցում է Առաջավոր հետազոտությունների կանադական ինստիտուտի Տնտեսական աճի ծրագրին: Ինչպես նաև միացել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյին, Քաղաքական հետազոտությունների կենտրոնին և Տնտեսական ցուցանիշների կենտրոնում:
Պարգևատրվել է.
1996 թվականին պարգևատրվել է Economic Journal-ում լավագույն հրապարակման համար,
2004 թվականին ստացել է
Չիկագոյի համալսարանի Շուլցի մրցանակ,
Շերվին Ռոսենի պարգև աշխատանքի տնտեսագիտության բնագավառում ակնառու ներդրման համար,
2005 թվականին ստացել է Ջոն Բեյթս Կլարկի մեդալ,
2006 թվականին ընտրվել է Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ,
արժանացել է Գիտության թուրքական ակադեմիայի «Սոցիալակա գիտությունների ակադեմիական մրցանակ-2006»-ին
2007 թվականին ստացել է Ջոն վան Նոյմանի պարգև,
ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒն տեղ է զբաղեցրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում,
IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը (այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |