ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ (ԽԱՆԴԻԿՅԱՆ) ԼԵՎՈՆԻ
Երգիչ (դրամատիկ, տենոր), ռեժիսոր:
ՀՀ ժող. արտիստ (1984):
Ծնվ. 14.12.1936թ., Բեյրութ:
Մահ. 25.06.2004թ., Երևան:
1946-ին հայրենադարձել է:
Գ.Մ. Գասպարյանի ամուսինը:
Ավարտել է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը (1977):
1962-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ,
1970-77-ին՝ նաև ռեժիսոր,
1977-ից՝ գլխ. ռեժիսոր,
1991-2000-ին՝ նաև գեղարվեստական ղեկավար:
1992-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆ., ամբիոնի վարիչ՝ 1992-ից):
Դերերգերից են՝ Սարո (Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթ (Չուխաճյանի «Արշակ Բ»), Մանրիկո, Օթելլո (Վերդիի «Տրուբադուր», «Օթելլո») ևն:
Բեմադրել է Լեոնկավալլոյի «Պայացներ» (1977), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (1978), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1981), «Անուշ» (1994), Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (1984, 1992), «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1988), Դոնիցետտիի «Պողիկտոս» (1993) օպերաները:
Նկարահանվել է «Կարինե» կինոնկարում (1968):
«Ալմաստ» (1986) և «Արշակ Երկրորդ» (1988, գլխ. դերակատար՝ ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ) ֆիլմ-օպերաների բեմադրող-ռեժիսորն է և սցենարների հեղինակը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=138700200194365907_Gohar-gasparyanandtigran-levonyan.jpgՀՀ ժող. արտիստ (1984):
-
ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=136836050742244030_tigran_levonyan_2.jpgՀՀ ժող. արտիստ (1984):
-
ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=136836050770434642_tigran_levonyan_3.jpgՀՀ ժող. արտիստ (1984):