ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ ՊՈՂՈՍԻ

Նկարիչ:
ՀԽՍՀ ժող. նկարիչ (1935):
Ծնվ. 03.03.1865թ., Վան:
Մահ. 30.04.1941թ., Երևան:
Սովորել է Վանի Կեդրոնական վարժարանում (1881-86),
Ս. Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում (1895-97),
Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում (1899-1904):
Ստեղծել է' «Բնանկար: Բրետան» (1900, ՀԱՊ), «Սանահինի վանքի գավիթը» (1904, ոսկե մեդալ' 1913, Մյունխեն) ևն:
1908-10-ին ստեղծագործել է Փարիզում,
1910-12-ին' Կ. Պոլսում:
Եղել է Վանի հերոսամարտի (1915) ղեկավարներից:
Այդ տարիներից պահպանվել է ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» (1915) բարձրարվեստ կտավը:
ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ Թիֆլիսի Հայ արվեստագետների միության կազմակերպիչներից էր (1916), 1917- ին' Դոնի Ռոստովի մասնաճյուղի ղեկավարը:
1919-22-ին եղել է Կ. Պոլսում, հտալիայում, Ֆրանսիայում,
1923-28-ին ապրել ԱՄՆ-ում, ստեղծել գունային մեղմ ներդաշնակությամբ բնանկարներ, նատյուրմորտներ («Լա Մանշի ափերը», 1921, «Նիագարայի ջրվեժը», 1923, «Նատյուրմորտ: Նռներ», 1926), դիմանկարներ:
1928-ին վերադարձել է Երևան:
Ստեղծել է էտյուդներ, արդ. թեմայով պատկերներ («Տաթևի վանքը», «Ղափանի պղնձաձուլարանը», «Գորիսի ընդհանուր տեսարանը», բոլորը' 1929, «Տորագետը», 1930 ևն):
Նպաստել է հայկական դիմանկարի ռեալիստական ավանդույթների զարգացմանը (Կոմիտասի, Գ. Բաշինջաղյանի, Ա. Իսահակյանի, Անդրանիկի, Ա. Թեհլերյանի, Ա. Չոպանյանի և ուր. դիմանկարներ):
ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆի հայաստանյան բնապատկերներին բնորոշ են քնարականությունը, նուրբ երանգավորումն ու երփնագրի թարմությունը:
Նրա բոլոր գործերը պահվում են ՀԱՊ-ում:
1938-ից ԵԳՈՒ կոչվել է ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆի անունով:
Գրակ.
Մարտիկյան Ե., Փանոս Թերլեմեզյան, Ե., 1964:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

