ՓԵԹԱՐԱ ՄԱՆՈՒԿ
Հայ ազգային-ազատագրական շարժման մարտիկ,
ֆիդայի:
Ծննդյան թիվն անհայտ է, գ. Փեթար (Մուշի գավառ):
Մահ. 1920թ., Կողբ, Սուրմալուի գավառ:
ՀՀԴ կուսակցությանյան անդամ:
Սովորել է Ս. Հովհաննու և Ս. Կարապետի վանքերում:
1903-04-ին մասնակցել է Սասունի ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին:
Եղել է Գևորգ Չավուշի, Կորյունի, Ռ. Տեր-Մինասյանի զինակիցը:
Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո զբաղվել է կրթական գործունեությամբ:
1915-ին մասնակցել է Մշո դաշտի և Սասունի ինքնապաշտպանական կռիվներին:
1916-ին ռուսական բանակի հետ վերադարձել է Վան, հասել Խնուս, Մուշ և Սասուն, փորձել է օգնել տեղի կռվող հայությանը:
1918-ին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին:
ՀՀ ստեղծումից (1918) հետո պայքարել է Արևելյան Հայաստանի տարածքում հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը:
Զոհվել է Կողբի վերագրավման համար թաթարների դեմ կռվում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
