ՔՐԻՍՏԱՓՈՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ
Ծնվ. 18(31).11.1908թ., Փարիզ:
Մահ. 10.03.2000թ., Մոսկվա:
Ֆիզքիմիկոս: Քիմ. գիտ. դ-ր (1951), պրոֆ. (1952), ԽՍՀՄ ԳԱ ակադ. (1981, թղթ. անդամ՝ 1968-ից):
Ավարտել է ՄԲՏՈՒ քիմ. ֆակ-ը (1931):
1936-ից աշխատել է Մոսկվայի Լ. Յա. Կարպովի անվ. ֆիզքիմ. ինստ-ում,
1958-ից՝ լուսաքիմիայի լաբորատորիայի վարիչ:
Աշխատանքները վերաբերում Են ազատ ռադիկալային մեխանիզմով ընթացող պոլիմերման ռեակցիաների կինետիկայի, լուսաքիմիայի, ճառագայթային քիմիայի, վերախմբավորման լյումինեսցենտման հարցերին, տոպոքիմ. ռեակցիաների տեսությանը:
Առաջարկել է ազատ ռադիկալային ռեակցիաների արագությունների վրա մոլեկուլների կառուցվածքների ազդեցության ընդհանուր տեսություն:
Ապացուցել է երկքվանտային լուսաքիմ. ռեակցիաների գոյությունը, որի քիմ. գործողությունն իրականացվում է լույսի երկու քվանտների հաջորդական կլանմամբ, ընդ որում՝ երկրորդ քվանտը կլանվում է տրիպլետ վիճակում գտնվող գրգռված մոլեկուլի կողմից:
Բարձր Էներգիաների քիմիայի գիտ. խորհրդի լուսաքիմիայի բաժանմունքի նախագահ (1963-ից):
Երկեր.
Теория радикальной полимеризации, 2 изд., перераб. и доп., М., 1966;
Двухквантовая фотохимия, М., 1976;
Возбуждённые состояния и радикальные реакции в жидкой среде, М., 1992.
Գրակ.
Христофор Степанович Багдасарян (Биобиблиография), М., 1988.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |