ՔՐԻՍՏԱՓՈՐ ՋԼԱՈՒԽՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ
Խորհրդային բանակի գեներալ-մայոր (1955):
Ռազմական գիտ. դ-ր (1957), պրոֆ.:
Ծնվ. 24.09.1905թ., գ. Ղրիմ (այժմ՝ ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկյան շրջանում):
Մահ. 21.01.1994թ., Մոսկվա:
Ավարտել է Անդրկովկասյան ռազմահետևակային դպրոցը (1929), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. (1941), Կ. Վորոշիլովի անվ. (1948) ռազմական ակադեմիաները:
Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը (23-րդ դիվիզիայի կազմում), ապա որպես 298-րդ հրաձգային (հետագայում՝ 80-րդ գվարդիա) դիվիզիայի շտաբի պետ՝ Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին, Դնեպրի գետանցմանը, 1944թ-ին (68-րդ հրաձգային կորպուսի շտաբի պետ)՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի տարածքներում մղված ռազմական գործողություններին:
Պատերազմից հետո ծառայել է ԽՍՀՄ ռազմական օկրուգների շտաբներում,
1957-ից՝ ԳՇ ռազմական ակադեմիայի (Մոսկվա) դասախոս:
Զորացրվել է 1973թ-ին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

